Փետրվարի 3-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովում քննարկեցին փետրվարի 24-ին «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու հարցը: Լսումները կանցկացվեն ԱԺ նիստերի դահլիճում ժամը 11:00-ին: