f

Անկախ

Սա քաղաքապետարանի կողմից մայթի զավթում է. Խաժակյան


Սա քաղաքապետարանի կողմից մայթի զավթում է, շենքի հիմքը խարխլող գործողություն է, որն աղավաղում է շենքի ամբողջ արտաքին վիճակը եւ սա թույլ է տրվել 2019 թվականի դեկտեմբեր ամսին, Հայկ Մարությանի կողմից։ Այս մասին այսօր՝ հունիսի 4–ին, Երերանի Տպագրիչների փողոցից, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակայնը։

Նրա խոսքով՝ նոր շինարարություն իրականացնելու համար, փորել են մայթը, որն արդեն առաջին հարկի բնակչի մոտ խնդիրներ է առաջացրել։

«Մարությանը շինթույլտվությունը տվել է 2019 թվականին։ Ցույց եմ տալիս, թե քաղաքապետը ի՞նչ թուլտվություն է տվել։ Անմիջապես մայթի վրա փորման աշխատանքներ են իրականացվել եւ այստեղ պետք է դուռ բացվի։ Շենքի հիմքը պետքէ փորվի, որն արդեն իսկ առաջին հարկի բնակչի մոտ ներսում ճաքեր է առաջացրել. պետք է  ինչ որ նկուղային բան կառուցվի։ Թույլվություն կա, սա չի կարելի ասել, որ ինքնակամ է»,– ասաց նա։

Խաժակյանի խոսքով՝ իր ձեռքում են բնակիչների ստորոգրությունները, որոնք համաձայնել են այդ շինարարությունն իրականացվի, սակայն ավագանու անդամի խոսքով՝ ստորագրողների մեծ մասը շենքի հակառակ կողմի բնակիչներն են. «Մեծամասամբ ստորագրել են, ոչ թե շենքի այս թեւի բնակիչները, այլ հակառակ թեւի բնակչները։ Մյուս վարչական շրջաններում, երբ այսպիսի հարցեր են լինում, ասում են չէ, եթե շենքի վրա բացվածք չկա, թույլ չենք տալիս, բայց հիմա այս շենքի պարագայում, որն ի դեպ ասում են վթարայնության աստիճան ունի, քանի որ 30–ականններին է կառուցվել։ Այն ինչ թույլ տվեց Մարությանն, ինձ համար անակնկալ էր»։

Խաժակյանի խոսքով՝ շինթույլտվություն կա եւ բնակիչները կարող են միայն դատական կարգով վիճարկել. «Եթե ձեր շենքի բակում, ձեր գլխավերուում, ձեր ներքեւի հարկում այսպիսի բաներ սարքեն, ուղղակի իմացեք, որ 80 տոկոս ձայն ստացած քաղաքապետն այլեւս, որեւէ կաշկանդվածություն չունի նման բաներ անելու եւ այն խոսքերը, որ մենք կվերականգնենք մայրաքաղաքի տեսքը եւ այլն, կարծում եմ, ինչպես հայտնի սկեչում են ասում՝ «Հեքիաթները կողքի բաժնում»։

Դավիթ Խաժակյան ՖԲ Գրառում

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին