f

Անկախ

«Մշակույթների երկխոսությունը» համավարակի պայմաններում


2016թ․ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ շվեյցարական Բազել քաղաքի «Քրիստոֆ Մերիան» հիմնադրամի (Atelier Mondial), գերմանական Ֆրայբուրգի քաղաքապետարանի միջև մեկնարկեց «Արվեստագետների փոխանակման միջազգային Նոր ծրագիրը»։ Հայ արվեստագետ Սոնա Անդրեասյանը նշված նախաձեռնության արդեն իսկ իններորդ և հայ հինգերորդ մասնակիցն է։

2020թ․հունվարի 11-ից Սոնա Անդրեասյանը վեց ամիս ապրում և ստեղծագործում է գերմանական Ֆրայբուրգ քաղաքի «Kunsthaus L6» քաղաքային արվեստանոցում ինչպես իր առանձին, այնպես էլ «KünstlerWerkstatt L6» գեղարվեստական տպագրության արվեստանոցներում աշխատելու հնարավորությամբ:

Այդ ամիսների ընթացքում հայ արվեստագետի ստեղծած աշխատանքները մայիսի 23-ից հունիսի 20-ը անհատական «Մինչդեռ, միջև» ցուցահանդեսով ներկայացված են Ֆրայբուրգի «T66 Kulturwerk» ցուցասրահում (Հարավային Բադեն երկրամասի Նկարիչների միություն)։

«Մինչդեռ, միջև» ցուցահանդեսի շրջանակում Սոնա Անդրեասյանի հեղինակային տեխնիկայով կատարած 13 աշխատանքների հետ միևնույն ժամանակ, հանդիսատեսը կարող է դիտել Սոնա Անդրեասյանի՝ «Մինչդեռ, միջև» վերնագրով տեսանյութը, որը հայ արվեստագետը պատրաստել է համաճարակի հետ կապված իրավիճակից ելնելով՝ վերաձևակերպելով ցուցահանդեսի ձևաչափը։

«Մինչդեռ, միջև» անատական ցուցահանդեսի բացման արարողությանը ողջույնի խոսքով ներկայանալու էին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը, ներկա էին գտնվելու «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության ծրագրերի ղեկավար Լիլիթ Ալեքսանյանը, Ֆրայբուրգի քաղաքապետարանի մշակույթի վարչության պատասխանատու Սամուել Դանգելը և Ֆրայբուրգի քաղաքային «T66» ցուցասրահի տնօրեն Իռենե Շյուլերը և բազմաթիվ հյուրեր, Ֆրայբուրգ քաղաքի արվեստասեր հանրությունը։

ՆԱԽԱԳԾԻ ՀՂԱՑՔԸ

Մի քանի տարի է՝ լուսանկարիչ Սոնա Անդրեասյանն աշխատում է լուսանկարչության ալտերնատիվ տպագրության տեխնիկաներից մեկով, որը հայտնի է գումիարաբիկով տպագրություն անվամբ: Սա արաբական խեժի, բիխրոմատի և թղթի մակերեւույթին եղած գույնի համադրությամբ արվող տպագրություն է, որը ձևավորվել է 19-րդ դարում և համարվում է ամենահին տպագական տեխնիկաներից մեկն աշխարհում: Վերջին տարինեին այս յուրահատուկ տպագրական մեթոդն է կիրառել ու զարգացրել արվեստագետը: Տպագրության այս եղանակը, սակայն, ընդունված չէ կիրառել Գերմանիայում, քանի որ բիխրոմատը խիստ թունավոր նյութերի շարքն է դասված: Բիխրոմատի օգտագործումն այս երկրում խստորեն սահմանափակված է, ինչի պատճառով արվեստագետը սեփական ստեղծագործական մեթոդով աշխատելու հնարավորություն չուներ:

Այս դժվարին իրավիճակը շատ հարցեր առաջ քաշեց. ի՞նչ կարող է նա անել եւ ինչպե՞ս: Պատասխանների փոխարեն նորանոր եւ, ավելի շատ, էքզիստենցիալ հարցեր էին ծագում. արվեստագետներն իրապե՞ս ազատ են, թե նրանք ամեն բանից վեր կանգնած համակարգի մի մասն են, որ սահմանափակված է օրենքներով: Ասես արվեստն ազատության ու օրենքի մեջ կամ միջեւ կաղապարված լինի: Արվեստը խոսում է այն լեզվով, որը թույլ է տալիս օրենքը:

«Օրենք» բառը կարելի է ոչ միայն ուղիղ, այլև խորհրդանշական և իմաստաբանական տեսանկյունից հասկանալ:

Արտաքին բոլոր պայմաններն ազդում են արվեստագետների մտածելակեպի, պատկերացումների, թեմաների, աշխատանքային մեթոդների վրա. ստեղծագործողը հիմնականում որոշում և ստեղծում է ոչ թե այն, ինչ որոշել է, այլ այն, ինչը կարծում է, թե որոշել է: Իրականում արվեստագետի որոշումները եւ ստեղծագործությունները, եթե հետեւելու լինենք Անդրեասյանին, ոչ այլ ինչ են, քան այն համակարգի հայելին, որին պատկանում են:

Արվեստագետի նախնական հղացքը նպատակ ուներ պատկերել մարդու և ճարտարապետութան, կառուցվածքների, հյուսվածքների, մտածողության ձեւերի, ինչպես նաեւ բնության եւ շրջակա միջավայրի միջև առկա հարաբերությունները, որոնք միասին արտահայտված են որպես տեսողական ձեւեր:

Սակայն իրականությունը փոխեց նախագծերի ընթացքը․ եկավ համավարակը:

Փաստորեն, նոր իրականություն՝ նոր արտահայտչաձեւերով, որ ավելի շուտ ներկերով, սննդի բաղադրիչներով, ջրով, ալկոհոլով, նատրիումի հիդրոկարբոնատով եւ ֆոտոնեգատիվներով արված մի էքսպերիմենտ են ներկայացնում: Սկզբում այդ փորձառությունները պարզապես խաղ էին, սակայն ժամանակի ընթացքում վերածվեցին նոր գույների, նոր պատկերի, որոնք իրենց հերթին նոր կառուցվածքներ բերեցին: Այդ նոր արտահայտչաձերը ինչ-որ բան էին փորձում ասել, սակայն լեզուն խորթ էր հեղինակին:

Չնայած իրավիճակին, նա շարունակում էր աշխատել: Ամեն օրը նոր էր, ամեն փորձը՝ եզակի:

 

Պարզ չէր՝ արդյունքը լավն էր, թե՝ ոչ: Մեկուսացման, հիասթափության, ուժի, պայքարի ու նոր սկզբի ժամանակն էր դա:

Փաստացի, «Մինչդեռ, միջև» նախագիծն օրինակ դարձավ այն բանի, թե ինչ ազդեցություն կարող են պայմանները, ինչպես օրինակ համավարակը, օրենքը կամ այլ իրավիճակներն ունենալ արվեստի գործի ստեղծման վրա:

Արդյունքում, արվեստագետն ինքը դարձավ իր նախագիծը։

 

 

մշակույթ Սոնա Անդրեասյան «Մշակույթների երկխոսություն»

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին