Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երևանի քաղաքապետարանում այսօր կայացել է 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված մրցույթի արդյունքների ամփոփումը:
Ներկայացված 11 հայտերից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել: Նոր հայտներն ընդունվում են մինչև փետրվարի 24-ը: