Իրանում փետրվարի 19-ից՝ համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի ռեկորդային թվով դեպքեր։ Մեկ օրում երկրում հայտնաբերվել է վարակման նոր 3574 դեպք: Այդ մասին IRINN հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը: Գրում է Gazeta.ru-ն։
Ջահանպուրի խոսքերով՝ անցած օրվա ընթացքում COVID-19-ից մահացել է 59 մարդ, ընդհանուր առմամբ գրանցվել է 8071 մահ:
Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 164.270 է կազմում։ Կորոնավիրուսից ապաքինվել է 127 485 հիվանդ:
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակված է 6608465 մարդ։