Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտարարել է, որ այլ երկրներ միջամտում ենՋորջ Ֆլոյդի մահից հետո երկրում սկսված անկարգություններին, որպեսզի սաստկացնեն բռնությունները։ Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ նրա, արտասահմանյան ուժերը գործում են երկու կողմից՝ հակամարտություն հրահրելու համար: Իսկ հենց անկարգությունները Բարը «անարխիայի անիմաստ գործողություններ» է անվանել, որոնք ուղղված են քաղաքացիներին վախեցնելուն:
«Մենք նաև տեսնում ենք, թե ինչպես են խաղում արտասահմանյան դերասանները», - ասել է Բարը մամուլի ասուլիսի ընթացքում:
Հիշեցնենք, որ Մինեապոլիսի ոստիկանությունը մայիսի 25-ին ձերբակալել էր աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին: Ձերբակալության ընթացքում սպան ավելի քան յոթ րոպե ծունկը ծալված վիճակում պահել էր Ջորջի վզին, մինչև վերջինս օգնություն էր խնդրել և բղավել, որ շնչահեղձ է լինում: Սակայն իրավապահները նրան ուշադրության չէին արժանացրել: Արդյունքում տղամարդը մահացել էր վերակենդանացման բաժանմունքում։ Իսկ Ֆլոյդի մահը զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառ էր դարձել ԱՄՆ մի շարք քաղաքներում։