Մեկ օրում Թուրքիայում COVID-19 վարակի 988 նոր դեպք է հայտնաբերվել: Այդ մասին վկայում են թվիթերում երկրի առողջապահության նախարար Ֆարեթին Կոջայի հրապարակված տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 167.410-ի:
Նշվում է, որ մեկ օրում COVID-19 կորոնավիրուս ախտորոշմամբ 21 հիվանդ է մահացել, իսկ մահացածների ընդհանուր թիվը 4630 է կազմում:
Բուժվածների թիվը հասել է 131,778-ի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան հունիսին նախատեսում է 40 երկրների հետ վերականգնել կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդհատված ավիահաղորդակցությունը։