f

Անկախ

Պարոն Փաշինյան, բարի եղեք պահել Ձեզ այնպես, որ չխախտեք մարդու իրավունքները


Պարոն Փաշինյան, երկու տարի է, ինչ ներկայացնում եք Հայաստանը, Ձեր ցանկացած քայլ, ցանկացած խոսք ու հրապարակում պետք է բխի վերոնշյալից, երբ չեք լինի վարչապետ, արեք ինչ ուզում եք, Դուք եք ու Ձեր ֆեյսբուքյան էջը:

Իսկ մինչ այդ բարի եղեք պահել Ձեզ այնպես, որ չխախտեք մարդու իրավունքները, առանց մարդուց թույլտվություն ստանալու չհրապարակել իր նկարը, չհրապարակել հոր ու աղջկա գրկախառնություն, չհրապարակել մետրոյում առանց դիմակ նստած աղջնակի լուսանկար, չհրապարակել երեխաների դեմքեր, չհրապարակել բաներ, որոնք չեն եղել, թույլ չտալ, որ ռեստորանային համալիրը իմ երկրի վարչապետին ոչ անտեղի անվանի ապատեղեկատվություն տարածող և վերջապես` դադարեք պետությունը կառավարել ֆեյսբուքով, դա կբերի մակերեսային ու այսրոպեական արդյունք և կդեգրադացնի պետական կառավարման համակարգը: Որքան հասկանում եմ` ծանր հոգեվիճակում եք, բնական է, երկրում համաճարակ է, սպասվում է շատ ծանր սոցիալական վիճակ, այլևս չեք կարող մնալ շոշափելի լավ լուրեր հայտնող վարչապետ, վարկանիշն անկում է ապրում, մարդիկ հոգնել են 2 տարի շարունակ Ձեր «բարձր ձայնից», բայց խնդրում եմ` վարչապետի աթոռին գտնվելու մինչև վերջին վայրկյանը պահեք Ձեզ այն գիտակցմամբ, որ ներկայացնում եք ազգի, ոչ թե Իջևանի Փաշինյանենց տան տղա, կամ ուղղակի սոցցանցային ակտիվիստ:

ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Մարդու իրավունքներ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին