f

Անկախ

"Հասարակության մեջ կոնֆլիկտներն ընթանում են էլիտաների միջև՝ իշխանություն ունեցող փոքրամասնության և իշխանության ձգտող մյուս փոքրամասնությունների միջև".Նիկոլո Մաքիավելլի


"Հայկական Ժամանակ" թերթի հայտնի սյունակագիրը հանդես է եկել հոդվածով, որտեղ պնդում է, որ "Հայաստանում, այնպես էլ մեր տիպի ցանկացած այլ երկրում հասարակությունը, որպես կանոն, բաժանվում է երկու մասի՝ մոտ 95 տոկոս «հասարակ ժողովուրդ» եւ 5 տոկոս «վերնախավ»"։

Սյունակագիրն հայկական քաղաքական "էլիտան", ըստ էության, հայտարարում է ժողովրդի թշնամի, իսկ իրեն՝ ժողովուրդ․ "Այն 5 տոկոսը, որը ցանկացած իշխանության օրոք կոմֆորտի մեջ էր, այսօր զրկվել է այդ կոմֆորտից եւ համախմբվել իշխանությունների դեմ", և որպես ելք, առաջարկում է "կոնսենսուս ապահովել նաեւ հանրության 95 տոկոսի ներսում"։

Այսինքն, "հակաժողովրդական" քաղաքական էլիտային դիմագրավելու համար, որի մեջ չի մտնում այսօրվա իշխող քաղաքական էլիտան (կներեք այս աբսուրդի համար, այն հայտնի սյունակագրի մտքերի ընթացքի հետևությունն է), պետք է "խաղի" մեջ ներքաշել ժողովրդին՝ 95%-ին"

Ստացվում է, որ սյունակագիրն իրեն ու իր կողմից կազմված թիմին ներկայացնում է որպես ժողովրդի շահերի պաշտպան, ի հակադրություն ինքն իր շահերը ներկայացնող 5%-ի։

Դասական դեմագոգիայի, հանրությանը մոնիպուլյացնելու և պուպուլիզմի վրա քաղաքականությունը շարունակելու հայտ։

Կարելի էր այս հոդվածի վրա ուշադրություն չդարձնել, եթե այն չլիներ իշխող ուժի (ըստ սյունակագրի՝ հակաէլիտայի) քաղաքականության հիմնաքարը, կամ ավելի ճիշտ՝ քարոզչության մեխը։

Ցանկացած հասարակություն ունի որոշակի էլիտա, որը զարգացման ուղենիշներ է մշակում, որոշում, ազդում և իրացնում է երկրի քաղաքականությունը և նրանց տարբեր խմբերի միջև մշտապես ընթանում է քաղաքական պայքար, իսկ հանրությունը, եթե ժողովրդավարական երկիր է, ընտրությունների, ցույցերի, հանրահավաքների,հանրային անհնազանդության կամ հեղափոխությունների միջոցով էլիտաների միջև պայքարում այս, կամ այն կողմին է աջակցում։

Եթե էլիտան կարող է մի քանի տոկոս կազմել, ապա քաղաքականապես ակտիվ զանգվածը կարող է 10-15% լինել: Սա է քաղաքական կյանքի բազիսը։
Էլիտան կարող է յուրաքանչյուրի համար լինել բաց, եթե ժողովրդավարական հասարակություն է, և լինել փակ, եթե ավտորիտար, կամ տոտալիտար համարգ է։

Սա է ամբողջը։ Երբ քաղաքական էլիտան, անկախ նրանից, թե լավն է, կամ վատը, կայացած է, թե հեղհեղուկ (sorry, ունենք այն, ինչ ունենք), հակադրության մեջ է դրվում ժողովրդի հետ, ապա դա նշանակում է, որ փորձ է արվում կառուցել ավտորիտար, պապուլիզմի ու դեմագոգիայի վրա հիմնված հասարակարգ։ Ինչն այսօր կատարվում է Հայաստանում։

Բոլոր տոտալիտար հասարակությունների ռեժիմները հանդես են գալիս ժողովրդի անունից և որպես արդյունք դառնում են հակաժողովրդավարական։

Մխիթարող է, որ այս կառավարությունը չունի "իզմեր", այսինքն ողջ պոպոլիզմը չի հենգում որևէ կուռ գաղափարապոսության, այսինքն, անհեռանկարային է ու, որպես հետևություն, անհասկանալի ժողովրդի համար (պարզ պատճառով՝ հասկանալու բան չկա)։

Պարզունակ կարգախոսներով կարելի է իշխանություն նվաճել, սակայն կառավարել չի ստացվի, հատկապես, եթե ողջ թիմը չի հանդիսանում քաղաքական էլիտա, այլ պարզ չէ, թե ինչ է։

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին