Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ես պահանջում եմ որպեսզի ՀՀ Վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող անձը հեռացնի այսօր իր ֆբ էջում տեղադրված երիտասարդ աղջկա նկարը։ Սա անմարդկային քայլ է և չի սազում որևէ մարդու, նամանավանդ վարչապետին։ Ձեր պատը վերածել եք ամոթանքի պատի (wall of shame)։ Միթե չեք գիտակցում, որ նման բաներ չի կարելի անել։ Հասկացեք ի վերջո որ չի կարելի պղծել ամեն ինչը, չի կարելի։
"Գիտակից ժողովուրդ" թեզը տարածելու բացառիկ իրավունքը ի վերուստ տված է միայն ԳԻՏԱԿԻՑ մարդկանց, որոնց շարքերի մեջ դուք որևէ կերպ չեք մտնում։
ՀՀ Վարչապետի պաշտոնը երբևէ չի եղել այսքան վարքաբեկված, սա այլև ազգային անվտանգության ուղիղ սպառնալիք է։
Կրկնում եմ, ջնջեք այդ նկարը և վերջ դրեք մարդկամց մեջ սամասուդի, գործ տալու և այլ կործանարար գաղափարների տարածմանը։