f

Անկախ

Փաշինյանի կառավարության հանցավոր անգործությունը. աննախադեպ ճգնաժամ է սպասվում


Նախորդ տարի հսկայական քանակի ավտոմեքենա ներկրվեց Հայաստան։ Պատճառները հայտնի են։

Ոմանք տասնյակ, իսկ ոմանք էլ հարյուրավոր երկաթյա նժույգ գնեցին դրսից, որպեսզի հետագայում դրանք արտահանվեն Ղազախստան, քանզի արագ ու մեծ գումար աշխատելու հնարավորությունն էր դրդում գնալ այդպիսի քայլերի։

Ղազախստանում, ելնելով ինչ–ինչ հանգամանքներից, որոշեցին հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներից մաքսազերծման գումարների տարբերությունը պահանջել։

Ըստ ամենայնի՝ ղազախական իշխանությունը որոշել է պաշտպանել սեփական շուկան ու թույլ չտալ գումարների արտահոսք։

Ի դեպ, ղազախական իշխանությունները դեռևս Ամանորից ամիսներ առաջ էին անոնս արել, որ նոր տարուց նման որոշում են անցկացնելու և թույլ չեն տալու, որպեսզի իրենց հաշվին այլ երկրի քաղաքացիներ գումար աշխատեն ու իրենց շուկան դեֆորմացվի։

Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեին, թե ինչ է սպասվում, բայց մատը մատին չտվեցին։ Չզգուշացրեցին ՀՀ քաղաքացիներին, որ պետք է ձեռնպահ մնալ հսկայական վարկերի տակ մտնելու, տների գրավադրումներ անելու և լոմբարդային պարտքերի տակ ընկնելու գնով ավտոբիզնես անելուց, քանի որ այն մեծ ռիսկեր է պարունակում։

Կառավարության ֆունկցիան նաև ռիսկը կանխելն է, ինչը չի արվել։ Ավտոներկրումը զանգվածային բնույթ էր կրում, և կառավարությունը պարտավոր էր հրապարակավ խոսել ռիսկերի մասին ու անհրաժեշտության դեպքում նաև թույլ չտար ռիսկային այդ բիզնեսի ծավալումը։ Կամ էլ՝ կառավարությունը պետք է ինտենսիվ աշխատեր ղազախական կողմի հետ, որպեսզի իրացման շուկայում ՀՀ քաղաքացիները խնդիրներ չունենային։

ՀՀ կառավարությունը չկանխեց աղետը, քանզի բյուջե փող էր մտնում ավտոներկրումներից, ինչն էլ հնարավորություն էր տալիս Նիկոլ Փաշինյանին աննախադեպ թվեր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, խոսել բյուջետային մուտքերից ու պողոսներին կերակրել «տնտեսական հեղափոխություն» ուտեստով։

Ավտոներկրումները ձեռնտու էին կառավարությանը, որովհետև «օդից» փող էր գալիս, ինչն էլ հնարավորություն էր տալիս Փաշինյանին լիուլի պարգևավճարներ բաժանել սեփական թիմակիցներին, թանկարժեք գնումներ կատարել սեփական քմահաճույքների համար։ Համ էլ՝ բնակչությանը «հեղափոխական» թվեր հրապարակել՝ «չնկատելով», որ ոչ թե ներգաղթ կա, այլ ղազախներն են հայկական գրանցում ստանում, որ ավտոմեքենան գնեն ու արտահանեն։

Ավտոներկրումները նաև պոպուլիզմի հնարավորություն էին տալիս Փաշինյանին, բայց հիմա նույն այն զանգվածը, որի մի մասը սիրում է Նիկոլի պոպուլիզմը, դարձել է պոպուլիզմի զոհ, քանզի ավտոմեքենա է ներկրել, որն իր վրա է մնացել։

Դատելով ամենից՝ շատ լուրջ ճգնաժամ է սպասվում մեր շուկայում, բանկային համակարգում և սպառողական հատվածում։

Շղթայական ռեակցիայով կարող է այնպիսի փլուզում տեղի ունենալ և այնպիսի հանրային ցնցում առաջանալ, որ անասնապահների բողոքի գործողությունները փոքրիկ կթվան դրա համեմատ։

Եթե կառավարությունը ղազախական կողմի հետ լուծումներ չկարողանա գտնել, ապա պայթյունն անխուսափելի կդառնա։ Բանկերից վարկեր վերցրածները չեն կարողանա վերադարձնել գումարը, բանկային համակարգում խնդիրներ կսկսվեն, ավտոշուկան կփլուզվի, գները կընկնեն ու հարվածի տակ կհայտնվի 2020–ի բյուջեն և այլն, և այլն, և այլն։

Եվ այս ամենը գիշատիչ, պոպուլիստ և անգրագետ կառավարության գործունեության կամ հանցավոր անգործության շնորհիվ։

Անդրանիկ Թևանյան Նիկոլ Փաշինյան ՖԲ Գրառում

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին