Գերմանացի բժիշկ-դիետոլոգ Եվա Մարիա ֆոն Բրուխը պատմել է, որ թերսնումը և սխալ սննդակարգը, որոնք հանգեցնում են ավելորդ քաշի, կարող են նպաստել մարմնի պաշտպանիչ գործողության վատթարացման և իմունիտետի անկման: Այդ մասին հայտնում է Focus ամսագիրը: Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով՝ սնուցումը պետք է հնարավորինս հավասարակշռված լինի: Սննդակարգում պետք է ներառել վեց մթերք, որոնք կարող են պաշտպանել օրգանիզմը ինֆեկցիաներից և մանրէներից:
Դրանք են կարոտինոիդներով հարուստ գազարը, կարտոֆիլը, կաղամբը, սպանախը, ինչպես նաև ձուկը, ընկույզը և սերմերը, որոնք հարուստ են E վիտամիններով, ցինկով, սելենով և պղնձով: