f

Անկախ

Ներկայացված հայտարարագրերը կհրապարակվեն 2020 թվականի հունիսի 10-ին


Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ավարտվել է 2019 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը։ 

Այս պահին Հանձնաժողովն իրականացնում է ներկայացրած հայտարարագրերի ամբողջականության և տեխնիկական պահանջների համապատասխանելիության, ինչպես նաև հայտարարագիր չներկայացրած անձանց տվյալների, հայտարարագիր չներկայացնելու պատճառների ստուգում։ 

Ներկայացված հայտարարագրերը կհրապարակվեն 2020 թվականի հունիսի 10-ին։

Այն բոլոր հայտարարատուների համար, ովքեր Օրենքով սահմանված ժամկետում ծանուցվել են, բայց հայտարարագիր չեն ներկայացրել Հանձնաժողովը կկիրառի ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 16928 հոդվածի առաջին մասի պահանջները։ Այն է՝ հայտարարագիր չներկայացրած անձինք Հանձնաժողովի կողմից գրավոր կծանուցվեն, որպեսզի 30 օրյա ժամկետում հայտարարագիր ներկայացնեն, իսկ այդ ժամկետում չներկայացնելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվի վարչական պատասխանատվություն՝ տուգանք։

Հանձնաժողովը տեղեկացնում է նաև, որ հայտարարատուները ծանուցվել են համակարգի կողմից ինքնաշխատ տարբերակով, և որոշ տեխնիկական խնդիրների պատճառով ծանուցումները երբեմն ստացվել են ավելի ուշ կամ չեն ստացվել։ Այս հիմքով Հանձնաժողովը հայտարարատուների հետ կապ է հաստատել անհատապես՝ անհրաժեշտության դեպքում տրամադրելով հայտարարագիրը ներկայացնելու լրացուցիչ ժամկետ։ 

Հանձնաժողովը, հավատարիմ մնալով իր  սկզբունքներին, ողջունում է  հայտարարագրման համակարգը բարելավելու, ինչպես նաև դրանց ուսումնասիրության ուղղությամբ բոլոր շահագրգիռ անձանց, կազմակերպությունների, լրագրողների ջանքերն ու համագործակցությունը։ 

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք հետևել Հանձնաժողովի պաշտոնական կայքի (www.cpcarmenia.am) և ֆեյսբուքյան էջի (CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) միջոցով տարածվող հաղորդագրություններին։ 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795, կամ Ձեր հարցերն ուղղել գրավոր՝ [email protected] էլ. հասցեին

Հայաստան հայտարարագիր

Այլ հոդվածներ հեղինակից

Խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելը․ Արշավիր Ղարամյան
Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից
Ոստիկանության կողմից տարածված հաղորդագրությունը վերջերս սովորություն դարձած շոուի հերթական դրսևորումն էր.փաստաբաններ
Իշխանամետ տղաներն ու աղջիկները դժգոհում ոստիկանությունից, որը տարբեր կռիսական ձևերով տուգանում է իրենց «Դիմակահանդես» օպերացիայի շրջանակներում
[Լուսանկարներ] ՀՀ ԶՈւ-երը խոցել է հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը
Արցախի հարցում Փաշինյանի հետընթացն ամրագրված է ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ
2018 թվականից սկսած Հայաստանի դիրքերը այս համաշխարհային սանդղակում նահանջել են
ԵՊԲՀ անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հետբուհական ամբիոնի վարիչը խոսում է COVID-19-ի բուժման մասին
Ստացել եմ բազմաթիվ հարցեր, որոնց հիմքում մարդկանց նեղացվածությունն ու կասկածն է «Ստի վերջը» շարքի դադարեցման կապակցությամբ
Սունկի թունավորմամբ Ստեփանավանի բժշկական կենտրոն է դիմել Լոռու մարզի Կուրթան համայնքի 5 բնակիչ
«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն. Ոստիկանություն (տեսանյութ)
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է3 զոհի և 4 վիրավորի մասին
Հայկական ԶՈւ-ն կանխել է ադրբեջանցի զինծառայողների կողմից պետական սահմանը խախտելու փորձը
Մեծ հարց է, թե մեզ համար որն է ավելի վտանգավոր՝ իսլամական Թուրքիան, թե՝ ազգայնական
"Բժիշկ" Վահե Տեր-Մինասյանը ուղիղ եթերում մեկ ժամ անհեթեթություններ էր տարածու
Հուլիսի 12-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
«ԳՈւՅՔ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ» -մաս1 կամ՝ «կաղնուն տակըվըեր քանդիս, կաղենը շտղ՞ա կըինի»:
Փաշինյանը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները
Կորոնավիրուսի վարակման 577 նոր դեպք. կա 8 մահ, ապաքինվել է 214 անձ
Նորաթուխ սփյուռքահայությունը "Նիկոլ-արևին" հեռվից է նայում, գիտեն՝ կայրի, եթե շատ մոտենան
«Բարսելոնան» 79 միավորով 2-րդ հորիզոնականում է
Ես ոնց հասկանում եմ, կորոնավիրուսի վարակի տարածման ամենավտանգավոր աղբյուրներն են հանդիսանում, երբ ոստիկանները
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ
Դուք անվտանգությունն ամրացնելու փոխարեն, քայլ առ քայլ վտանգում եք երկիրը
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է․ Արծրուն Պեպանյան
Ավելին
Ավելին