f

Անկախ

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններին խորհուրդ եմ տալիս շատ չոգևորվել և չուրախանալ Հայաստանում տեղի ունեցողի առիթով. Ղազինյան


Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Դիմում եմ Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ և ԵՄ անդամ պետությունների, Չինաստանի, ինչպես նաև Հայաստանի բարեկամ բոլոր պետությունների մեր գործընկերներին։

Վերջին 2 տարիներին ձեր բարեկամ և մեր Հայրենիք Հայաստանում տեղի են ունենում ձեր համար անհասկանալի գործընթացներ և խիստ տարօրինակ իրադարձություններ։

Լինելով Հայաստանին և Հայ ժողովրդին բարեկամ ձեզ մոտ ձևավորվել է որոշակի տարակուսանք և անհանգստություն Հայաստանի միջազգային վարկանիշի, վստահելիության, կանխատեսելիության և լրջության վերաբերյալ, ինչը լիովին հասկանալի է Հայաստանում վերջին 2 տարիներին տեղի ունեցող իրադարձություննների ֆոնին։

Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել, որ տեղի ունեցողը խիստ ժամանակավոր երևույթ է, որի միջով անցել են շատ ժողովուրդներ՝ ուժեղ պետականություն և քաղաքական ազգ ձևավորելու ճանապարհին։

Հայ ժողովուրդը պատմականորեն եղել և մնում է քաղաքակրթածին ազգ, որին վիճակված է եղել հաղթահարել առաջին հայացքից անհաղթահարելի դժվարություններ, վերապրել ահարկու աղետներ, պատերազմներ և ցեղասպանուեյուններ։

Հորդորում եմ ձեզ շարունակել Հայաստանին և Հայ ժողովրդին վերաբերվել որպես վստահելի և սոլիդ գործընկերոջ, ում վրա դժվար պահին կարելի է հույս դնել, հենվել՝ վստահ լինելով աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների հետևողական և անկասելի պահպանման ու ստանձնած միջազգային պարտավորությունների անշեղ կատարման մեջ։

Այն ինչ կատարվում է Հայաստանում, դա մեր ներքին խնդիրն է և ՄԵՆՔ կլուծենք այդ խնդիրները ինքնուրույն, իսկ հարկ եղած դեպքում կդիմենք օգնության և օժանդակության խնդրանքով։

Ընդունեք այս ամենը որպես օրինաչափությունից բնական շեղում և վստահ եղեք, որ ներքաղաքական օրգանիկան շատ շուտ կվերականգնվի, իսկ Հայ ժողովուրդը կգտնի իր մեջ ուժ վերահաստատելու իր դերը, նշանակությունն ու կարևորությունը տարածաշրջանային և միջազգային քաղաքակրթությունների ձևավորման և էվոլյուցիայի մեջ։

Հ.Գ. Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններին խորհուրդ եմ տալիս շատ չոգևորվել և չուրախանալ Հայաստանում տեղի ունեցողի առիթով, քանզի Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն կհանդիպի նույն համազգային դիմադրության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Արթուր Ղազինյան ՖԲ Գրառում

Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համախմբում. Գագիկ Ծառուկյան
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Ավելին
Ավելին