f

Անկախ

Փոխվարչապետ մարդը մի քիչ պետք է պատասխանատու լինի իր խոսքերի համար. բնապահպանը Ավինյանին


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էրեբունու նստավայրում, նախագահության դատավոր Դանիել Մխեյանի, «բնապահպաններն ընդդեմ Տիգրան Ավինյանի» գործով ընթացող դատական նիստին ցուցմունք տվեց հայցվոր կողմից՝ Անի Խաչատրյանը։

Նշենք, որ 15 հայցվորները պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետին՝ հերքել հետեւյալ հայտարարությունը. «Իրազեկեմ ձեզ, որ Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: Կան անկեղծ եւ ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրը աղետ է: Բայց նաեւ կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս արշավը կազմակերպվի: Թե չէ, վստահեցնում եմ ձեզ, դուք Ամուլսարի մասին չէիք լսելու, որովհետեւ նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք եւ լուրջ արշավ է պետք կազմակերպել, որը ինտենսիվորեն դեռեւս 2016-2017 թվականից արվում է»։

«Մենք կամավորներ ենք, գրանցված աշխատողներ չենք, նախաձեռնություն ենք ու բոլոր այն միջոցները, որոնք օգտագործվում են պայքարի համար. Ամուլսարի «պոստեր» կոչվածում սնունդ, տրանսպորտ ապահովելու համար։ Այդ բոլորը գոյանում են նվիրատվություններից։ Լինում են դրամահավաքներ եւ դրանց միջոցով հավաքվում է այդ գումարը, հետո կազմվում է հաշվետվություն եւ «Հայկական բնապահպանական ճակատի» էջով, թե ինչքան գումար եւ ինչ եղանակով է փոխանցվել։ Եղել է նաեւ, որ ֆիզիկական անձի հաշվեհամարին է փոխանցվել։ Քանի որ մարդիկ մեզ երկար տարիներ վստահում են, ոչ մեկի մոտ խնդիր չի առաջացել, որ ֆիզիկական հաշվեհամարներին է փոխանցվում։ «Հայկական բնապահպանական ճակատը» որեւէ հանքարդյունաբերողի կողմից որեւէ ֆինանսավորում չի ստացել։ Ես անձամբ հանքարդյունաբերողի կողմից չեմ ֆինանսավորվել»,- ասաց ցուցմունք տվողը։

Պատասխանող կողմի ներկայացուցչի հարցին՝ արդյոք Տիգրան Ավինյանի հայտարարությունը որեւէ հետեւանք հետագայում ունեցե՞լ է, Անի Խաչատրյանն ասաց. «Պարոն Ավինյանի այն հայտարարությունները «Լիդիան Արմենիա» ընկերությունը շատ ակտիվ օգտագործեց գովազդի տալով իր էջում, որպեսզի վարկաբեկի մեզ ու անգամ իր հետեւորդները նշում էին մեր անունները։ Դա արել է նաեւ վարչապետը ժամանակին։ Այդ ամենն օգտագործվում են, որպեսզի միջազգային հարթակում իրենց արժետոմսերի գները բարձրանան, որպեսզի ցույց տան, որ տեսեք, Հայաստանում կա խտրական մոտեցում ու մի հանքարդյունաբերող ֆինանսավորում է մյուսի դեմ պայքարը ու Կառավարությունը դրան չի խառնվում։ Մեր ղեկավարները վերցրել են այդ միֆերը, սարքել են մեծ փուչիկ, ու ամեն դա են ասում, որքա՞ն կարելի է հանդուրժել այդ զրպարտություններն ու ապատեղեկատվությունները մանավանդ փոխվարչապետի բերանից։ Փոխվարչապետ մարդը մի քիչ պետք է պատասխանատու լինի իր խոսքերի համար, ինքը չի կարող օդից խոսել։ Նա չի կարող անպատասխանատու հայտարարություններ անել եւ հետո էլ ասել՝ ապացուցեք, որ ձեր մասին է խոսքը, հակառակը, դու ապացուցի, որ մեր մասին չի խոսքը»։

Նշենք, որ դատարանը պարտավորեցրել է հայցվորներին ապացուցման բեռ՝ ապացուցել, որ հայտարարությունը իրենց է վերաբերում, սակայն ապացուցելու նպատակով Ավինյանին որպես վկա հրավիրելու միջնորդությունը մերժել է։ Այս հիմքով նախորդ դատական նիստերից մեկին դատավոր Մխեյանին ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն։

Հայաստան Տիգրան Ավինյան Հայկական բնապահպանական ճակատ

Այլ հոդվածներ հեղինակից

Հակառակորդի մարտական ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենայի, վիրավոր չկա. ԱԻՆ
ԲՈԿ-ը վարույթ է սկսում Դիանա Գալոյանի ատենախոսության վերաբերյալ. այսօր նիստ է եղել. Armlur.am
Այս ագրեսիան ցույց տվեց, որ Ադրբեջանի բանակը մարտունակ չէ. Էշը ծեծելով ջորի չի դառնում. Արշավիր Ղարամյան
Մի շարք բարձրաստիճան ոստիկաններ լքել են իրենց պաշտոնները
Տավուշի մարզպետին երեւանցիների անունից հայտնեցի, որ կանգնած ենք սահմանապահ ժողովրդի կողքին. Մարության
«Նրանց ջարդվելն ու սսկվելը տեսնելու ենք, տղերքը սանձահարում են այդ խելագար դիվահարների մոլուցքը».Մովսես գյուղի քահանա
Տավուշում զոհված կապիտան Սոս Էլբակյանի մարմինը հանձնեցին հողին. հետմահու մեդալը հանձնեցին ծնողներին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնացել է հրթիռային հարված հասցնել ՀԱԷԿ-ին
Ըստ էության՝ այս պահին ադրբեջանական կողմը հրաժարվում է իր դիերից․razm.info
Գերմանիայի կառավարությունը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Վանաձորում նոր մանկապարտեզ կկառուցվի. ՀՏԶՀ
Երևանի սննդի շղթայի տնտեսավարողները պահում են բարձր նշաձողը. խախտումներ չեն արձանագրվել
ՀՀ կրթության տեսչական մարմինը ուժեղացված վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում
Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
ԲԸՏՄ խստացված ստուգայցերը շարունակվում են մայրաքաղաքում և մարզերում
ՇՎՏՄ-ի ներկայացուցիչները այցելել են Երևանի Ավան վարչական շրջան. խախտումներ չեն արձանագրվել
«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբի ահազանգը կեղծ էր. ԱԻՆ
ՔՏՀԱՏՄ-ն Ավան վարչական շրջանում հանրային տրանսպորտի դիտարկման ընթացքում հայտնաբերել է խախտումներ
«Մեր բանակը պարզապես մաստեր կլաս է ցույց տալիս». Չինարիում ռմբակծության տակ նարդի են խաղում
2020 թվականի էլիտար յաշմի լեշեր․Իրինա Դանիելյան
ԿԽՄԿ-ն Նարեկ Սարդարյանի հարցով կապի մեջ է կողմերի համապատասխան իշխանությունների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել է Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակավայրերը. ՄԻՊ
ՀՀ ՊՆ. կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա
Ավելին
Ավելին