Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 115-ի։ Այս մասին հայտնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով, որ 54 նոր դեպք է հաստատվել։
Բոլոր վարակակիրները իրենց լավ են զգում։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ից ֆաբրիկան փակվել է 72 ժամով։ Այդ որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ հաստատվեց, որ ֆաբրիկայի աշխատակիցներից 3-ի մոտ վարակ կա։