f

Անկախ

ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ – 70․ Նա ամեն առավոտ արթնանում է ապրելու համար


Ես շատ հանդիպումներ եմ ունեցել արձակագիր Լևոն Ջավախյանի հետ և ամեն անգամ վերհիշել եմ նրա առաջին ժողովածուի խորագիրը՝ «Ամենաանկեղծ մարդը» /1990թ․/: 
Աչքերում ցոլցլուն կրակների բռնկումներ ունեցող այդ մարդը անմիջապես անկեղծանում է՝ գրավում է հոգիդ և, ուզես չուզես՝ բարեկամանում ես: Է՛, բարեկամությունից էլ լավ բա՞ն:
Առավել ևս բարեկամությունը մարդու հետ, որը արժանվույն է ներկայացնում իր ծննդավայրն ու նրա մարդկանց…
Լևոն Ջավախյանի գրածը նրա ինքնատիպ սերն է մարդկանց, սեր, որ ծնունդ է առել 1950թ. հուլիսի 19-ին Ալավերդում, սեր, որ հետո թևածել է Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցում…

…Այդ սերը իր հետ Լևոն Ջավախյանը տարել է Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատ, հետո էլ՝ տեքստիլ ֆաբրիկա…
1969-73թթ. նա սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետում, այնուհետև 5 տարի աշխատել է Ալավերդու թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ:

- Աշխատանքը բոլորիսուսուցիչն է, - սիրում է կրկնելԼևոն Ջավախյանը՝ կյանքի ճանապարհին բարձր գնահատելով դպրոցում աշխատած տարիների դերը, դրանք որակելով ինքնահաստատման և հնարավորությունների գնահատման տարիներ, հետագայում շարունակվող ջերմ ընկերական հարաբերությունների սկզբնավորման տարիներ…
Արդեն որոշակի կենսափորձով ու սեփական ընտանիքի քաղցրությունը ապրող Լևոն Ջավախյանը (1977թ. ամուսնացել է ռուսաց լեզվի ուսուցչուհի Կարինե Բադալյանի հետ) տեղափոխվում է մայրաքաղաք՝ հոգով և սրտով մշտապես մնալով լոռեցի, ալավերդցի:
Գրական գործունեությունըսկսել 1980-ականներին: Նրա առաջին աշխատանքը՝ «Շնող»-ը, տպագրվել է «Գարուն» ամսագրում: Հետո Ջավախյանը իրար ետևից տպագրվել է «Գարուն», «Նորք», «Գրական թերթ» պարբերականներում: «Շնող»-ը յուրատեսակ հուշարձան է ծննդավայրին, արմատներին ապավինելու և ակունքի զուլալությունը պահպանելու պատրաստակամությամբ՝ ինքնատիպ դրսևորման ուսանելի օրինակ:
1978-83թթ. նա մայրաքաղաքի ամենախոշոր շրջանի գործադիր կոմիտեի անչափահասների գործերի հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն էր, հետո էլ գրեթե մեկ տասնամյակ աշխատեց ժողովրդական կրթության բնագավառում՝ որպես նախարարության տեսուչ, հանրապետական մեթոդ-կաբինետի տնօրենի տեղակալ, ուսումնական կինոյի և հեռուստահաղորդումների բաժնի պետ… 
Մանկավարժական աշխատանքում Լևոն Ջավախյանը արդեն ճանաչված էր: Իսկինչո՞ւ միայն մանկավարժական. նա արդեն կայացած ստեղծագործող էր, բազում պատմվածքների և ակնարկների հեղինակ: Հետո եկան տարիներ, երբ Լևոն Ջավախյան ստորագրությունը արդեն շատերն էին փնտրում՝ սպասելով «Հայ աշխարհ», «Բանբեր» թերթերին, որտեղ էլ որպես խմբագրի տեղակալ, ապա խմբագիր աշխատեց նա: 
Հիմա Լևոն Ջավախյանին կարող ես տեսնել վերնիսաժում՝ արծաթյա զարդեր վաճառելիս, բայց հոգին մնացել է արծաթյա մաքրությամբ: Ամենաանկեղծ մարդը անկեղծանում է. «Ընտանիքս այսպես եմ պահում, իսկ ստեղծագործելու ժամանակ միշտ էլ գտնում եմ»: Ու գտնում է իր ժամանակը Լևոն Ջավախյանը: Իր 55-ամյակին ինքնանվեր ու ընթերցողին սպասված նվեր էր նրա 3-րդ գիրքը՝ ,Հիսունհինգե /2005թ․/։

Այստեղ Լևոնը գրում է. «Վերջապես: Ինչքան էի սպասել, - գրում էի տարին բոլոր, տպագրվում հաճախակի, բայց ընկերական նեղ շրջապատից զատ ոչ-մի արձագանք, քաջալերիչ ոչ մի խոսք: Կարծում էի՝ վերջ: Գրողի ծոցը դեգերումներիս: Մեկ էլ ասես երազում, լսում եմ գրողների միության քարտուղարի ձայնը…»: Լևոն Ջավախյանի դեգերումները այնուամենայնիվ գրողի ծոցը ուղարկելու համար չէին։ Դրա վկան նրա ,Արծաթագիրե /2010թ․/ ժողովածուն է։ ,Արծաթագիրե պատմվածքում բարի երազն է, ,Շնողնա հանգույցե-ում իր մանկության օրերի ամբողջ հմայքը, տարբեր ընկալումների արժանացած ,Քիրվաե պատմավածքն էլ իրապատում է, որ չէր կարող հոդս ցնդեր։ Հետո Լևոն Ջավախյանը անձնական ընկալումներով ընթերցողին ներկայացնում է վերնիսաժի լույսն ու մութը /,Վերնիսաժե, 2014թ․/։

․․․Գրում է Լևոն Ջավախյանը, բայց ես հո գիտեմ, որ նա երբևիցե պարգևների և կոչումների չի սպասել: Չի սպասել սպասել, բայց պարգևներ իհարկե ունի, իսկ նրա ,Ծնկան ծերինե /2018թ․/ ժողովածուն, որ կյանքի նեկտարի և էլի ընդհանրապես աչքից հաճախ աննկատ ամենակարևոր բաների մասին է, շուրջ չորս տասնյակի ձգտող թեկնածուների թվում արժանացավ գրականության բնագավառում ՀՀ նախագահի մրցանակին։ Մինչ այդ էլ նա արդեն ,Մովսես Խորենացիե մադալակիր էր։
Լևոն Ջավախյանը այն եզակի ստեղծագործողներից մեկն է, ում համար առաջինը ընթերցողի գնահատականն է, նա այսօր այն եզակիներից մեկն է, ով պարբերաբար տպագրվում է թերթերում, էլեկտրոնային պարբերականներում և տարբեր կայքերում։ «Լևոն Ջավախյանի խոսքը և ոճը» որպես դիպլոմային առաջադրանք ստանում էին Երևանի պետական և մանկավարժական համալսարանների ուսանողները: Փորձում եմ խուսափել, թե տեղին չեմ համարում մեջբերում անել ժամանակին գրական թերթում կարդացածս հոդվածում ճանաչված գրականագետ, լուսահոգի Սերգեյ Սարինյանի խոսք-գնահատականից, որ նաև ունեցել և ունենալու է շարունակություն։
Լևոն Ջավախյանի մեծ հաղթանակները նաև իր շնորհալի զավակներն են: Վահագն որդին, որ որպես աշխարհիամենաարագավազ հայիր ճանաչումն ունի, մարզադպրոց է ղեկավարում։Աղջիկը՝ Աննան, գնում է հոր ճանապարհով: Նա լրագրող է, վերստուգող – խմբագիր, միաժամանակ նաև «Մանանա» կրթամշակութային կենտրոնի աշխատակից կենսագրական նկարագրին ավելացրեց Երևանի ավագանու անդամի պատասխանատու և պատվավոր կարգավիճակը։Լևոն Ջավախյանը ինչով ապրում է այն էլ գրում է: Նա վաղուց արդեն պապիկ է դարձել և շարունակելու է գրել, գրել իր թոռան, ազգի թոռների նվաճումների ու հաղթանակների մասին:
Լևոն Ջավախյանի ամենամեծ ստեղծագործությունը իր հարուստ կյանքն է, կյանքի 70 տարիները:
Եկեք ոչ միայն նայենք Լևոն Ջավախյանի դեմքին, այլ կարդանք նրա մտքերը…
1999թ. հրատարակված «Ղարաբաղից մինչև պեչենու բաղերը» գրքի՝ Ալբերտ Փարսադանյանին հասցեագրված ընծայագրում գրում է. «Մարդիկ կան խոսում են, որ մարդիկ լինեն, մարդիկ էլ կան՝ «գրում են», որ գրող լինեն…
Իսկ Ալբերտ Փարսադանյանը պարզապես ապրում է…
Ու նա և՛ մարդ է, և՛ գրող: Գաբրիել Մարկեսի պատմվածքի հերոսներից մեկը հարցնում է մյուսին. ինչո՞վ ես զբաղված: Պատասխանում է՝ ապրում եմ… Աշխարհի մյուս բոլոր զբաղմունքները քոռկոպեկ չարժեն այս միակ զբաղմունքի նկատմամբ: Ալբերտ Փարսադանյանը ապրող մարդ է»: 
«Սիրով՝ կյանքիս այս մասնիկը հարազատ ընկերոջս՝ Ալբերտ Փարսադանյանին». ընդգծում է Լևոն Ջավախյանը և նաև այս կերպ հավաստում, որինքն էլ ապրում է, ու ամեն օր արթնանում է ապրելու համար:
Հոբելյանի առթիվ հոգսաթեթև և երջանիկ ապագա մաղթենք հոբելյարին և սպասենք նրա մտքի ու գրչի նոր առկայծումներին։

ՎԱՂԱՐՇԱԿ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Լևոն Ջավախյան 70 ամյակ Վաղարշակ Ղորխմազյան

Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ավելին
Ավելին