f

Անկախ

Քաղաքացու հարցերը վարչապետին. «Այլընտրանքային նախագծեր խումբ»


«Այլընտրանքային նախագծեր խումբը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հարցեր է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Խնդրանք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին

Առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը.

Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, եթե նա, 3-4 օր վատ զգալով, չի կարողանում տեստավորում անցնել։ Հետո, ավելի վատանալով, մի կերպ հանձնում է տեստը և դրական պատասխանը ստանում 3-4 օր հետո։ Ընդհանուր առմամբ մոտ 10 օր լինելով հիվանդ՝ նա գնում է աշխատանքի, խանութ և այլն՝ դառնալով մեծ վտանգ շրջապատի համար։

Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, երբ մայիսի 4-ին նրան հայտնում են սահմանափակումների վերացման մասին, և միայն մայիսի 18-ից պահանջում դիմակ կրել։ Իշխանության այդ անբացատրելի սխալի պատճառով, բաց թողնված 14 օրվա պատճառով մենք ունենք հազարավոր հիվանդներ և տասնյակ մահեր։

Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, երբ վարչապետն ապրիլի 6-ին հայտարարում է, որ ուրբաթ օրվանից 1000 տեստ ենք անելու։ Այդ հայտարարության փուլում օրական հիվանդանում էր 30-40 մարդ։ Այսօր դարձյալ գտնվում ենք մոտ 1000 տեստի սահմաններում, երբ օրական ունենում ենք 500-700 հիվանդ։

Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, որ պետության կեսը համարվող Երևանը համաճարակի փուլում արդեն երեք ամիս է՝ չունի քաղաքային իշխանություն։ Ի տարբերություն աշխարհի մյուս քաղաքների՝ Երևանը չի ախտահանվում, բնակելի շենքերի ախտահանումը կրում է ձևական բնույթ։ Քաղաքային իշխանությունը չի մասնակցում համաճարակի դեմ պայքարին։

Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, որը տեսնում է, թե ինչպես, իր համար տեստերի անհասանելիության պայմաններում, բարձրաստիճան պաշտոնյաները տեստավորվում են՝ երբ ուզում են, որքան ուզում են՝ «за кайф»։ Իսկ հետո ինֆանտիլ երջանկությամբ տեղեկացնում հանրությանը, որ պատասխանը բացասական է։ Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, որ ձևավորվել է բարձրաստիճանների արտոնյալ կաստա։

Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, որ իշխանական էլիտայի ցուցադրական վարքագիծը լրիվ այլ է, քան այն, ինչը նա քարոզում է հասարակ ժողովրդին։ Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, երբ տրվում են անլուրջ բացատրություններ՝ Շուշիում պարետը չի արգելել բազմամարդ խնջույք։ Այդ ո՞ր օրվանից է վիրուսը տարածվում  պարետի ցուցումներով, և ոչ՝ իր կենսաբանական հատկանիշների։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին