ԵՊՀ աշխատակից Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ քաղաքացին պետք է ցանկանա, պետք է պահանջի, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ...»: Նիկոլ Փաշինյան
ՈՉ՛ հարգելի ժողվարչապետ, երիցս ՈՉ: ՀՀ քաղաքացին պետք է պահանջի, որ ինքը և իր ընտանիքի աշխատող անդամները ստանան բարձր և արժանապատիվ աշխատավարձ: Արդար չէ, երբ ԵՊՀ դոկտոր-պրոֆեսորը, ով կրթություն է տալիս ՀՀ քաղաքացուն, օրեկան 8 ժամ քրտնաջան ու անբասիր աշխատելով տասնյակ ուսանողների հետ, ստանում է ընդամենը 229.950 դրամ աշխատավարձ, իսկ ՀՀ հպաարտ նախարարները, նաև այդ պրոֆեսորի ստացած չնչին աշխատավարձից պահված հարկերի հաշվին, ստանում են 1.500.000 - 2.000.000 դրամ աշխատավարձ և պարգևատրում: Իսկ նախարարների կոֆե դնող օգնականները և FB-ում նախարարին պաշտպանող քոմենթներ գրող խորհրդականները, ԵՊՀ պրոֆեսորից 2-3 անգամ ավելի աշխատավարձ են ստանում:
Ձեր «Քաղաքացիական պայմանագիրը» ՀՀ քաղաքացիների հետ այսպիսի պայմանագիր չէր կնքել, դուք այս պայմանով չեք բարձրացել իշխանական բեմահարթակ:
Սա քաղաքացիական պայմանագիր չէ, սա քաղաքացիական կապիտուլյացիա է: