f

Անկախ

Մակունցին ասեք՝ թող ՀՀ ԲՈԼՈՐ քաղաքացիների պահանջը փոխանցի Վենետիկի հանձնաժողով. Արփինե Հովհաննիսյան


Չի կարող ՍԴ անդամների վրա լինել այնպիսի ազդեցություն, որը որեւէ կերպ կազդի ՍԴ-ում քննվող գործերի ելքի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վենետիկի հանձնաժողովի նախագահը կրկին պնդում է, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակը պետք է լինի իրապես կամավոր, բացառի դատավորների նկատմամբ ցանկացած անձնական եւ քաղաքական ճնշում՝ նախագծված լինելով այնպես, որ վաղ կենսաթոշակը որեւէ ազդեցություն չունենա քննվող գործերի ելքի վրա։ Նախագահը հատուկ շեշտադրում է՝ ՎԵՐՋԻՆ հանրային հայտարարությունները եւ գործողությունները ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ վերոգրյալ չափանիշներին եւ չեն հանգեցնելու լարվածության թուլացմանը։ Հատուկ մանիպուլիացիայի արվեստը բանեցնող իշխանական քարոզիչների համար՝ ինչ է ցանկացել ձեզ ասել Վենետիկի հանձնաժողովի նախագահը՝

• Դուք չեք ապահովում վաղ կենսաթոշակի կամավորության սկզբունքը

• Ձեր հայտարարությունները եւ գործողությունները ընդհանրապես չեն բխում կամավորության սկզբունքից

• Չի կարող ՍԴ անդամների վրա լինել այնպիսի ազդեցություն, որը որեւէ կերպ կազդի ՍԴ-ում քննվող գործերի ելքի վրա։ Ասեմ, թե ձեզ համար պարզ է, թե՞ խոսքը նաեւ որ քրեական գործի մասին է։

Կամաց կամաց մոտենում ենք հայտարարությունների այնպիսի կոշտության, որ սովորաբար գործածվել է Ադրբեջանի հանդեպ։ ՍԴ լիազորությունների յուրացման նախագիծը հերոսաբար ավարտեք ու կստանաք նաեպ դա։

Հ.Գ. Թե բա՝ մեզ գովացել են ԵԽԽՎ զեկուցողները։ Մի հատ էլ սա ողջունեք՝ ջերմագին ու ջերմեռանդ։

Հ.Հ.Գ. Մակունցին ասեք՝ թող ՀՀ ԲՈԼՈՐ քաղաքացիների պահանջը փոխանցի Վենետիկի հանձնաժողով ու ԵԽԽՎ՝ հընթացս շրջափակման ակցիա իրականացնելով»։

Արփինե Հովհաննիսյան ՖԲ Գրառում

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին