f

Անկախ

«Սա ամբոխավարության ամենախուլիգանական մեթոդներից է». Լարիսա Ալավերդյանը «շոկի» մեջ է


Իրավապաշտպան, ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ քաղաքացիների լուսանկարներն ու տեսանյութերը հանրայնացնելու հետ կապված, աննախադեպ է և կոպտորեն խախտում է ՀՀ Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ:

«Ես ուղղակի շոկի մեջ եմ: Թվում էր, թե դատարանների հանդեպ վարչապետի վերաբերմունքից հետո չի կարող լինել ավելի սարսափելի բան, բայց փաստորեն, նա հասավ նաև պետության մեջ ամենակարևորին՝ ՄԱՐԴՈՒՆ»,-Անկախ-ի հետ զրույցում ասաց նա:

Իրավապաշտպանի խոսքով՝ հարցին պետք է մոտենալ այն տեսանկյունից, թե որքանով են վարչապետի գործողություները համապատասխանում ՀՀ Աահմանադրությանը, և կոնկրետ ինչ հոդվածներ են խախտվել:

«Հիշենք Սահմանադրության 3-րդ հոդվածը, որը վերաբերում է քաղաքացու արժանապատվությանը, հիմնական իրավունքներին ու ազատություններին: Վարչապետը կոպտորեն ոտնահարել է այս հոդվածը: Բացի այդ, Սահմանադրության 4-րդ հոդվածը սահմանում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման իրավունքը: Սա նույնպես ոտնահարված է, քանի որ վարչապետը դուրս է եկել իր լիազորություններից և կատարում է միաժամանակ գործադիր, դատական և նույնիսկ օրենսդիր իշխանության գործառույթներ»:

Սահմանադրության 6-րդ՝ օրինականության սկզբունքին վերաբերող հոդվածը նույնպես, ըստ իրավապաշտպանի, խախտվել է:

«Այս հոդվածը պետք է ոսկե տառերով գրվի ու փակցվի ամեն տեղ: Հոդվածի առաջին կետում հստակ գրված է՝ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սա նշանակում է, որ վարչապետը նսեմացնում է իր պաշտոնը, որովհետև իրականացնում է այնպիսի գործողություններ, որոնք չեն վերաբերում իր պաշտոնին ու դիրքին: Նա երևի մոռացել է, որ ունի աշխատակազմ, կառավարության անդամներ և պատկան մարմիններ: Կարծես շարունակում է կատարել լրագրողական աշխատանք՝ նսեմացնելով, սակայն, քաղաքացուն, իսկ որոշ դեպքերում նույնիսկ խախտելով անմեղության կանխավարկածը»:

Իրավապաշտպանի խոսքով՝ վարչապետը խախտում է նաև Սահմանադրության 23-րդ հոդվածը, որը վերաբերում է մարդու արժանապատվությանը:

«Հոդված 26-ով արգելվում է խոշտանգումը, անմարդկային կամ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ  վերաբերմունքն ու պատիժը: Այն վերաբերմունքը, որ ցուցաբերել է վարչապետը իր քաղաքացիների նկատմամբ, պարզապես մարդատյաց վերաբերմունք է»:

Նա հիշեցնում է նաև Սահմանադրության 31-րդ հոդվածը, որն առնչվում է մարդու մասնավոր և ընտանեկան կյանքին, պատվին ու բարի համբավի անձեռնմխելիությանը:  

«Այս հոդվածը նույնպես ամբողջովին ոտնահարվել է և շատ այլ հոդվածներ»:

Որպես ՀՀ շարքային քաղաքացի՝ Լարիսա Ալավերդյանը պահանջում է վարչապետից վերջ դնել այս գործելաոճին և վերադարձնել Հայաստանը դեպի իրավական հուն:

«Սա նաև վտանգում է ՀՀ անվտանգությունը: Եվ ամենասարսափելին այն է, որ նա իր հակաօրինական գործողությունների մեջ է ներքաշել նաև հասարակությանը: Պետության կողմից մարդու իրավունքների կոպտագույն ու զանգվածային ոտնահարումների մասին է խոսքը»:

Ալավերդյանի կարծիքով՝ այս ամենի համար պետք է իրավապահ համակարգը պատասխանատվության ենթարկի բոլորին՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, վերջացրած բոլոր նրանցով, ովքեր ներգրավված են այս անօրինական գործընթացի մեջ:

«Սա երկիրը վերջնականորեն քաոսի վերածելու ճանապարհ է: Սա ամբոխավարության ամենախուլիգանական մեթոդներից է: Այդ ձևերն օգտագործվել են ամենաարյունահեղ հեղափոխությունների ժամանակ: Մենք անցել ենք այդ ամենի միջով: Փաստորեն,  ոչ միայն հետ ենք շպրտվում, այլ ուղղակի տապալում ենք մեր համեստ նվաճումները մարդու իրավունքների ոլորտում»:

Ալավերդյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կոմից պարբերաբար հնչող այն մտքին, թե այսօրվա իշխանությունը լեգիտիմ է, հիշեցնում է. «Հարգելի՛ս, իշխանության լեգիտիմությունը չի սահմանափակվում միայն այն դրվագով, որ այն ընտրվել է մեծամասնության կողմից: Լեգիտիմությունն այն է, որ իշխանությունները գործում են ամբողջովին Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: Երբ խախտում ես դա, կորցնում ես նաև լեգիտիմությունդ»:

Թե ինչո՞ւ մարդու իրավուքներով զբաղվող հասարակական կազմակերպություններից շատերը չեն արձագանքում այս իրավիճակին, Լարիսա Ալավերդյանի համար զարմանալի չէ:

«Եկեք հիշենք, որ այդ ՀԿ-ների մի մասն ամբողջովին իշխանական թիմի պաշտպանն ու ջատագովն է, մինչև անգամ իշխանության մասը: Դրա համար եկեք այդ դաշտն այլևս տարանջատենք: Ժամանակին նրանք արձագանքում էին, իսկ այսօր քար լռություն է: Փաստորեն, այդ կազմակերպությունները պայքարում էին ոչ թե երևույթի դեմ, այլ անձանց: Ցավոք, հեղափոխությունը պառակտեց և ամբողջովին խեղաթյուրեց նաև այդ ոլորտը: Սա ոչ թե հեղափոխություն էր, այլ խեղափոխություն»:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ այս երևույթին պետք է արձագանքի նաև երկրի նախագահը, որն ի պաշտոնե պարտավոր է հետևել Սահմանադրության պահպանմանը:

«Լավ կլիներ, որ վերջապես հանրությանը հասկանալի լիներ, թե այդ «հետևելը» գործնականում ինչպես է լինում»:

Լարիսա Ալավերդյան Նիկոլ Փաշինյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«ԳՈւՅՔ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ» -մաս1 կամ՝ «կաղնուն տակըվըեր քանդիս, կաղենը շտղ՞ա կըինի»:
Փաշինյանը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները
Կորոնավիրուսի վարակման 577 նոր դեպք. կա 8 մահ, ապաքինվել է 214 անձ
Նորաթուխ սփյուռքահայությունը "Նիկոլ-արևին" հեռվից է նայում, գիտեն՝ կայրի, եթե շատ մոտենան
«Բարսելոնան» 79 միավորով 2-րդ հորիզոնականում է
Ես ոնց հասկանում եմ, կորոնավիրուսի վարակի տարածման ամենավտանգավոր աղբյուրներն են հանդիսանում, երբ ոստիկանները
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ
Դուք անվտանգությունն ամրացնելու փոխարեն, քայլ առ քայլ վտանգում եք երկիրը
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է․ Արծրուն Պեպանյան
Ղարաբաղցիք որ նյուխ ու ստրատեգիական մտածելակերպ ունենան Աղդամի մզկիթը կդարձնեն եկեղեցի
ԱԱԾ-ն նախաձեռնել է քաղաքական պատվերի իրականացում ԲՀԿ ակտիվիստների դեմ
Դավիթ Տոնոյանն ընդունել է Անի Ապրահամյանին
«Սորոսի» կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ․ Ազիզ Թամոյան
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Իշխանավո՛ր տղաներ և աղջիկներ, թա՛րգ տվեք այս ցինիկ կրկեսին․ Արման Աբովյան
Բրուքլին Բեքհեմը միլիարդատիրոջ դստեր հետ է  ամուսնանում
«Մեռնելուս վերջին շնչին անգամ հետքայլ չեմ անելու». Նաիրա Զոհրաբյան
Որակյալ դիլետանտները և իրենց աշխատավարձ-պարգևավճարները
Կոչ եմ անում ու խնդրում եմ, բոլոր իմ գործընկերներին, անկախ իրենց զբաղվածությունից ու փորձառությունից, մասնակցել այս գործընթացին
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 560 հազարը
Պետական գործիչն ու բախտախնդիրը
Ոստիկանը մե՞րն է. կա՛մ Փաշինյանն է լեգիտիմ, կա՛մ Հայաստանը
Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ
«Հայրենիք-ի գրասենյակում կայացել է Արցախյան հակամարտության վերաբերյալ փակ քննարկում
Ամեն տեսակի ստորություն եւ վատմամայիբալություն անելիս հղում են անում պարետի բարձր անվանը. իմքայլական նախկին պատգամավոր
Ավելին
Ավելին