f

Անկախ

Համավարակը հունվարից է սկսվել, բայց մեզ մոտ մինչեւ մարտի 4–ը ոչ մի աշխատանք չէր կատարվել, ոչ մի խնդիր չէր լուծվել.Գագիկ Ծառուկյան


Այսօր մարզեր կան, թեստ գոյություն չունի, ու ասում են՝ աշխատանք ենք կատարել, դա ի՞նչ է նշանակում. անփորձության, անարդյունք աշխատանքի հետևանք է։ Այս մասին այսօր՝ հունիսի 5–ին, ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Համավարակը հունվարից է սկսվել, բայց մեզ մոտ մինչեւ մարտի 4–ը ոչ մի աշխատանք չէր կատարվել, ոչ մի խնդիր չէր լուծվել։ Տվյալ իշխանությունը պարտավոր էր հունվարից հարցեր կարգավորել, թե դեղորայքի համար, թե դիմակների համար, արտադրվեր, ներկրվեր, մաքսատներում հրաման տրվեր, որ ոչ մի հատիկ դուրս չգա։ Թեստերի խնդիրը կարգավորվեր, մարտի 4–ին թեստեր գոյություն չեն ունեցել, օդանավակայանում պարտադիր պետք է թեստեր լինեին»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ բոլոր երկրներում համավարակը գնալով մարում է, իսկ Հայաստանում թվերը գնալով մեծանում են. «Հայաստանում դառնում է 400, 500, 600, 700 դեպք։ Դա գալիս է անպտուղ, անարդյունք աշխատանքից, որի համար մարդիկ պետք է պատասխան տան մահերի համար, վիրուսը տարածելու համար։ Մենք 3 միլիոն ենք, ավելի լավ է՝ 3 միլիոն հատ ամենալավ թեստերից բերեն, որ բոլոր մարզերում, հիվանդանոցներում թեստավորեն։ Ցանկացած քաղաքացի այսօր պատրաստ է իր խիղճը հանգիստ լինելու համար թեստավորվի, տեսնի հիվանդ է, առողջ է, եւ հարցը լիարժեք կկարգավորվի, այլ ոչ թե ամեն քայլին՝ փակել, տուգանել»։

Գագիկ Ծառուկյան ելույթ Տեսանյութ

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր «Իսկանդեր»-ները նախատեսված են ոչ թե տոնական հրավառության, այլ թշնամու շահերին հարվածելու համար
Ադրբեջանի ռազմական գերատեսչության պատվիրակությունը՝ պաշտպանության փոխնախարարի գլխավորությամբ, գտնվում է Թուրքիայում. Ղազինյան
Ադրբեջանական ԶՈւ-երի հարվածային ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան. լուսանկարներ
Հուլիսի 17-ին կանցկացվի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը
Ստյոպա Սաֆարյանի ինքնավստահությունը մոլորվեց դատարան տանող ճանապարհին
Չինարիում հրետակոծության հետեւանքով հոգեւորականի տունն է վնասվել
Սա պետք է մտահոգիչ լինի միջազգային հանրության համար. Բադասյանը՝ Մեծամորի ատոմակայանը ոչնչացնելու՝ հայտարարության մասին
Երևանի համայնքային միջոցներով կվերանորոգվի Այգեպարի մանկապարտեզը
Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է պայմանագրային զինծառայողի սպանվելու մասին
Արցախի ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը
ԱԱՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանի հայտարարությունը
Հայկ Մարությանը հուլիսին ավելի քան 47 մլն դրամ պարգեւավճար է տվել քաղաքապետարանի աշխատակիցներին
Ռուսաստանի ԱԳՆ-ն եւ ՊՆ-ն աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ իրավիճակի հետագա լարումը կանխելու համար
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Բելառուս
Ադրբեջանցիները իրենց զինվորների դիակներն են դուրս բերում միջդիրքային տարածությունից. ՊՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել
63-ամյա կնոջը խեղդել էր 22-ամյա հարևանը․ երիտասարդը ձերբակալվել է. տեսանյութ
Պանամայի ափերի մոտ  5,8 մագնիտուդով  երկրաշարժ  է  տեղի  ունեցել
«Վերնատուն» ակումբում քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը և հուլիսի12-ից ծավալված ռազմական գործողությունները
Ադրբեջանցիները լավագույն դեպքում կարող են Մոսկվայի շուկայում հայկական ծիրան գնել և ճզմել այն. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել
Ոստիկանությունը բացահայտել է ՀՖՖ-ի եւ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» տնօրինության ապօրինությունները
Անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք
Ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ
Ադրբեջանական կողմը մարտի դաշտում թողնելով իր դիակներն ու վիրավորներին դիմել է փախուստի
Մեկնարկել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հանրային քննարկումները
Աշոտ Դադայանը նշանակվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար
Ավելին
Ավելին