f

Անկախ

«Փաստ». Նոր լիազորություն վարչապետին. լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության հարցը դեռ հստակ չէ


«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական պահպանության ծառայությունն առաջարկում է լրացումներ կատարել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում: Նշվում է, որ Պետական պահպանության ծառայությունն առանձնացել է ազգային անվտանգության ծառայությունից՝ դառնալով վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին։ Ծառայության առաջնահերթ առաքելությունը ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության ապահովումն է, որը ազգային անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկն է։

Ծառայությունն իրականացնում է առաքելություն, որի ընթացքում չունի սխալվելու իրավունք («Զրոյական ձախողում»), քանի որ մեկ սխալը կամ նույնիսկ մի քանի վայրկյան հապաղումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ազգային անվտանգության տեսանկյունից: Այս մասին նշվում է նախագծի հիմնավորման մեջ: Հաշվի առնելով «Զրոյական ձախողմամբ» առաքելությունը՝ ծառայությունը պետք է լինի դինամիկ զարգացող կառույց, որը մշտապես գնահատում է իր կարողությունները, վեր է հանում առկա բացերը, թիրախային քայլեր է ձեռնարկում այդ բացերը լրացնելու համար և շարունակաբար կատարելագործում է թե՛ ծառայության նյութատեխնիկական կարողությունները, թե՛ իր զինծառայողների մասնագիտական կարողությունները: Ծառայությունում իրականացվող բարեփոխումների հիմնական նպատակը միջազգային չափորոշիչների համապատասխան կառույց ձևավորելն է։

Նախատեսվող բարեփոխումների ռազմավարությունը պայմանականորեն պետք է բաժանված լինի երկու մասի՝ միջազգային նվազագույն չափորոշիչների ապահովում և շարունակական զարգացում։ Ըստ ներկայացված նախագծի, նախատեսվող բարեփոխումները հիմնված են լինելու իրականացված կարիքների գնահատման և միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա և վերաբերելու են ծառայության գործունեության բոլոր ոլորտներին՝ կառուցվածքային վերափոխումներ, նախնական ուսուցում և վերապատրաստում, անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում, տեխնիկական և հատուկ կապի միջոցներով հագեցվածության մակարդակի բարելավում, հատուկ միջոցներով և զենքզինամթերքով հագեցվածության ապահովում, ստանդարտ գործառնական ընթացակարգերի ընդունում և մի շարք այլ հարցեր։

Նախագծի ընդունման արդյունքում վարչապետին կվերապահվի լիազորություն՝ հաստատելու պետական պահպանության ծառայության զարգացման հնգամյա ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը, որի արդյունքում օրենսդրական հիմքեր կստեղծվեն ծառայության շարունակական կատարելագործման և թիրախային բարեփոխումների իրականացման համար։ Նշվում է նաև, որ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտութան և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների հարցին հնարավոր կլինի անդրադառնալ նախագծի ընդունումից հետո մշակվող՝ ՀՀ վարչապետի որոշման նախագծի շրջանառման ժամանակ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

պետական պահպանության ծառայություն Հայաստան

Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ավելին
Ավելին