f

Անկախ

«Վարչապետի մամլո խոսնակի հետևում կանգնած պարոնը մի բան հաշվի չի առել». Գագիկ Համբարյան


Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն իր մամլո խոսնակի շուրթերով բացահայտ շանտաժի է դիմել հայտարարելով. "Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային..."

Տիկնոջ թիկունքում թաքնված նախկին գլխավոր խմբագիրը նաև ԲՀԿ առաջնորդին սպառնացել է, "Ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու" օրենքով...

Փաշինյանն իշխանության գալուց հետո ներքաղաքական գործընթացները վերահսկելի դարձնելու նպատակով տարբեր գործիչների դեմ հարուցեց բազմաթիվ քրեական գործեր, որոնք արդեն երկու տարի էլ քննվում են՝ որևէ օգուտ չտալով պետությանը և պետբյուջեին, բայց գործող իշխանությունների կողմից հմտորեն օգտագործվում են նույն Փաշինյանին քննադատողների դեմ՝ որպես մահակ և "զսպաշապիկ"...

Հիմա այդ "մահակը" Նիկոլն օգտագործում է Ծառուկյանի դեմ՝ մամլո խոսնակի միջոցով բացահայտ շանտաժելով և սպառնալով քրեական գործերով և սեփականության վերաբաշխումով...

Նիկոլ Փաշինյանի հակակրանքը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ոչ միայն ներքաղաքական դրդապատճառներով է պայմանավորված, այլև ունի արտաքին քաղաքական նրփերանգներ. Ծառուկյանը բացահայտ ռուսական ուղղվածություն ունի և սերտ կապերի մեջ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարազատ "Միասնական Ռուսաստան" կուսակցության հետ, ինչպես նաև ընկերություն է անում Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ...

Բռնապետական նկրտումներով աչքի ընկնող Փաշինյանին բացարձակ ձեռնտու չէ ունենալ նույնիսկ շանտաժների միջոցով վերահսկելի ըննդիմադիր ուժ... Նա ցանկանում է ունենալ իր վերահսկելի ընդդիմությունը, որը/որոնք սնվում և հովանավորվում է/են նույն կենտրոնից կամ կենտրոններից, ինչպես նա և իր թիմի տարբեր բևեռները, որոնց միավորում է մեկ կարևոր սկզբունք՝ հակառուսականությունը...

Ինչպես բացահայտեց Փաշինյանի մամլո խոսնակը, մինչև հիմա Նիկոլը Ծառուկյանին իր բռում պահելու համար բազմաթիվ քրեական գործեր հարուցելով ԲՀԿ առաջնորդի մերձակա շրջապատի նկատմամբ՝ շանատաժում էր նրան և հասնում էր իր ուզածին...
Բայց հիմա, որքան նկատում եմ, խաղի կանոնները փոխվում են...Նախ՝ Գագիկ Ծառուկյանը, կռահելով Փաշինյանի արձագանքն, այնուամենայնիվ իր խոսքն ասեց, երկրորդը՝ հասարակությունը ևս մեկ անգամ հասկացավ, որ մամլո խոսնակի արծարծած քրեական գործերն ընդամենը շանտաժի միջոց են և որևէ օգուտ չեն տալիս պետությանը...

Հ.Գ. Ի դեպ, վարչապետի մամլո խոսնակի հետևում կանգնած պարոնը մի բան հաշվի չի առել... Բավական երկար ժամանակ է ակտիվ խոսակցություններ են տարածվում, որ հենց Փաշինյանն է Ծառուկյանի մերձավորներից մեկին ձերբակալելով փորձում այդ միջոցով շանտաժել ԲՀԿ-ին, որ վերջիններս գնան համագործակցության "ՔՊ"-ի հետ ՍԴ-ի հարցում...»:

Գագիկ Համբարյան ֆեյսբուքյան գրառում Գագիկ Ծառուկյան Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Ավելին
Ավելին