f

Անկախ

Ստացվում է՝ ժողովուրդը ոչ միայն մեղավոր է, որ հիվանդացել է այլև դավաճան է, որովհետև բողոքում է. պարզագույն դեմագոգիա


ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կորոնավիրուսը Հայաստանին պատերազմ հայտարարել է ոչ թե հունիսի 5֊ին, այլ առնվազն երեք ամիս առաջ։ Ընդ որում՝ պատերազմ առաջինը մեզ չի հայտարարել՝ "պատերազմական գործողություններն" արդեն ընթանում էին աշխարհով մեկ, բոլորն էլ տեղյակ էին։
Իսկ ինչո՞ւ Լևոն Տեր֊ Պետրոսյանը երեք ամիս առաջ մոբիլիզացիայի կոչ չարեց և, օրինակ, իշխանությանը չհորդորեց հանրաքվեի պատրաստվելու փոխարեն պատրաստվել համավարակի դեմն առնելուն։

Ասեմ. ավելի էական պատճառից զատ՝ որովհետև իր բազմաթիվ հրապարակային ( և ավելի շատ՝ ոչ հրապարակային) նախորդ հորդորներն ու առաջարկները կառավարության կոզմից անտեսվել են։ Իդեպ, ինչպես և քաղաքական ուժերից շատերի, մասնագետների, հանրության առաջարկներն ու հորդորները, վերջապես՝ առողջ տրամաբանությունն է անտեսվել։
Իսկ այդ երբվանի՞ց է երկրի ու ժողովրդի վիճակի մասին իշխանության ներկայացրածից տարբերվող կարծիք հայտնելը կամ բոլորի համար ակնհայտ սխալների մասին խոսելն ու քննադատելը դավաճանություն։ Բա դա ժողովրդավարությու՞ն է, բա դա ազնի՞վ է, վերջապես՝ բա դա ճի՞շտ է։ Ստացվում է ժողովուրդը ոչ միայն մեղավոր է համավարակի տարածման մեջ, ոչ միայն մեղավոր է, որ հիվանդացել է այլև՝ դավաճան է, որովհետև բողոքում է։
Մի հարց էլ. սոցիալական ցանցերում վերջին շաբաթներին ՀԱԿ ակտւվիստները կառավարությանն ավելի շատ ու թունդ են քննադատել, քան՝ ես։ Հիմա իրենք է՞լ են դավաճան։

Եվ, վերջապես, այս իրավիճակում, այս ընթացքում միայն ընդդիմությու՞նն է զբաղված քաղաքական պայքարով, իշխանությունը, կառավարությունն ավելի շատ համավարակի՞ դեմ են պայքարում, թե՞ քաղաքական ընդդիմության դեմ, գործ են անո՞ւմ, թե՞ մեղադրում ։ Թե՞ իրենց գործը նույնիսկ այս պայմաններում ուրիշին ու բոլորին մեղադրելն է։

Եթե պարզագույն դեմագոգիան մի կողմ դնենք, ապա գործ ունենք իրականության հերթական նենգափոխման հետ։ Իրականությունն էլ ախր շատ հստակ ու տեսանելի է՝ կառավարությունը ձախողել է համավարակի դեմ պատերազմը։ Դա չխոստովանելն արդեն կամ մանկամիտ կամակորություն է, կամ երեսպաշտություն։ Եվ եթե չենք ուզում, որ վաղն էլ տնտեսական, սոցիալական, հումանւտար կամ ( Աստված չանի) այլ պատերազմում պարտվենք, պետք է ոչ թե լռել, այլ բաց խոսել։ Լռելն է դավաճանություն. իրականությունը տեսնել, հասկանալ, հետևանքները գիտակցել, բայց հանդուրժել ու լռելն է դավաճանություն»։

Սպարտակ Սեյրանյան ֆեյսբուքյան գրառում Լևոն Տեր-Պետրոսյան կորոնավիրուս

Այլ հոդվածներ հեղինակից

Խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելը․ Արշավիր Ղարամյան
Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից
Ոստիկանության կողմից տարածված հաղորդագրությունը վերջերս սովորություն դարձած շոուի հերթական դրսևորումն էր.փաստաբաններ
Իշխանամետ տղաներն ու աղջիկները դժգոհում ոստիկանությունից, որը տարբեր կռիսական ձևերով տուգանում է իրենց «Դիմակահանդես» օպերացիայի շրջանակներում
[Լուսանկարներ] ՀՀ ԶՈւ-երը խոցել է հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը
Արցախի հարցում Փաշինյանի հետընթացն ամրագրված է ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ
2018 թվականից սկսած Հայաստանի դիրքերը այս համաշխարհային սանդղակում նահանջել են
ԵՊԲՀ անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հետբուհական ամբիոնի վարիչը խոսում է COVID-19-ի բուժման մասին
Ստացել եմ բազմաթիվ հարցեր, որոնց հիմքում մարդկանց նեղացվածությունն ու կասկածն է «Ստի վերջը» շարքի դադարեցման կապակցությամբ
Սունկի թունավորմամբ Ստեփանավանի բժշկական կենտրոն է դիմել Լոռու մարզի Կուրթան համայնքի 5 բնակիչ
«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն. Ոստիկանություն (տեսանյութ)
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է3 զոհի և 4 վիրավորի մասին
Հայկական ԶՈւ-ն կանխել է ադրբեջանցի զինծառայողների կողմից պետական սահմանը խախտելու փորձը
Մեծ հարց է, թե մեզ համար որն է ավելի վտանգավոր՝ իսլամական Թուրքիան, թե՝ ազգայնական
"Բժիշկ" Վահե Տեր-Մինասյանը ուղիղ եթերում մեկ ժամ անհեթեթություններ էր տարածու
Հուլիսի 12-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
«ԳՈւՅՔ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ» -մաս1 կամ՝ «կաղնուն տակըվըեր քանդիս, կաղենը շտղ՞ա կըինի»:
Փաշինյանը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները
Կորոնավիրուսի վարակման 577 նոր դեպք. կա 8 մահ, ապաքինվել է 214 անձ
Նորաթուխ սփյուռքահայությունը "Նիկոլ-արևին" հեռվից է նայում, գիտեն՝ կայրի, եթե շատ մոտենան
«Բարսելոնան» 79 միավորով 2-րդ հորիզոնականում է
Ես ոնց հասկանում եմ, կորոնավիրուսի վարակի տարածման ամենավտանգավոր աղբյուրներն են հանդիսանում, երբ ոստիկանները
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ
Դուք անվտանգությունն ամրացնելու փոխարեն, քայլ առ քայլ վտանգում եք երկիրը
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է․ Արծրուն Պեպանյան
Ավելին
Ավելին