Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի 84 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8 855 դեպք։ Այդ տվյալները ներկայացրել են Մոսկվայում գործող օպերատիվ շտաբի ներկայացուցիչները:
Դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում` 1992, արվարձաններում` 758 և Սանկտ Պետերբուրգում` 347: Բացի այդ 24 ժամվա ընթացքում ապաքինումից հետո հիվանդանոցներից դուրս գրվածների թիվն աճել է 8708-ով: Մահացածների թիվը 197 է կազմում:
Օպերատիվ շտաբի հաշվարկներով՝ Ռուսաստանում COVID-19-ով ախտորոշվել է ընդհանուր առմամբ 458 689 մարդ, բուժվել է ավելի քան 221 հազար հիվանդ, մահացել է 5 725 մարդ:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 6,6 միլիոնը։