f

Անկախ

«Ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, քննել վարչապետի ու կառավարության պատասխանատուների գործողություններն ու անգործությունը». Արթուր Վանեցյան․ Yerkir.am


ՀՅԴ վերջին հայտարարության, ՀՀ իշխանությունների ձախողումների և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների վերաբերյալ Yerkir.am-ը կարճատև զրույց է ունեցել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։

 

 -Պարո՛ն Վանեցյան, Դուք ծանո՞թ եք Դաշնակցության հայտարարությանը, որով առաջարկվում է հրավիրել Ազգային ժողովի հատուկ նիստ, քննարկել և գնահատական տալ կառավարությանն ու վարչապետի գործունեությանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գործում, ինչպես նաև պատասխանատվության կանչել գործը ձախողած պաշտոնյաներին։ Ի՞նչ կարծիք ունեք այս պահանջի մասին։

-Այո, ծանոթ եմ  և ճիշտ եմ համարում այդ պահանջը, քանի որ նախ փաստ է՝ վարչապետն ու մի շարք պատասխանատուներ ոչ միայն ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը, այլ նաև այդ ձախողումները փորձում են բարդել բոլորի վրա, բացի իրենցից։ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն է առաջնային մանդատով օժտված այն բարձրագույն քաղաքական մարմինը, որը կառավարության և նրա յուրաքանչյուր անդամի գործունեության նկատմամբ ունի վերահսկողության և քաղաքական պատասխանատվության ենթարկելու իրավունք։ Բնական է, որ վարչապետն ու ձախողած մյուս պաշտոնատար անձինք պետք է բացատրություն տան և պատասխանատվության կանչվեն երկրում ստեղծված վիճակի համար։

Չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ, կորոնավիրուսի համավարակի պայքարի սկզբնական փուլից սկսած, ինչպես Դաշնակցությունը, այնպես էլ մենք և այլ քաղաքական ուժեր ու անձինք, իշխանություններին բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել, համաընդհանուր ներուժի մեկտեղմամբ վիրուսի տարածման դեմ պայքարի կոչեր են հնչեցրել, այդ նպատակով  գործողություններ են ձեռնարկել։ Սակայն քաղաքական իշխանության արձագանքը եղել է այս ամենն անտեսելը, մարդկանց և քաղաքական ուժերին պիտակավորելը, ատելության և թշնամանքի մթնոլորտը խորացնելը։

Արդյունքում` համավարակի դեմ պայքարի ամբողջական ձախողում։    Այնպես որ՝ Դաշնակցության Գերագույն մարմնի պահանջը տեղին է և միանշանակ ճիշտ։ Ավելին, սա հնարավորություն է քաղաքական մեծամասնությանը, որպեսզի նրանք, ի վերջո, զգան ժողովրդի ներկայացուցիչ լինելու հանգամանքը, գնահատեն կառավարության ու վարչապետ Փաշինյանի գործողությունները և կատարեն համապատասխան եզրակացություններ։

Հանրությունը խորհրդարանական ընդդիմությունից ակնկալում է հրատապ և համաչափ գործողությունների իրականացում։ Կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմություն ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին` հենց հիմա ստեղծել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, շատ արագ վարչապետին ու կառավարության պատասխանատուներին բերել խորհրդարան,  քննել նրանց կողմից թույլ տրված գործողություններն ու անգործությունը և դրանց տալ քաղաքական անհրաժեշտ գնահատական, որոշ գործողությունների համար էլ հրատապ նախաձեռնել քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթաց։

-Դուք՝ որպես կուսակցության նախագահ, ակտիվորեն զբաղվում եք կուսակցական-քաղաքական գործունեությամբ։ Տեսնո՞ւմ եք, արդյոք, Դաշնակցության հետ համագործակցության հնարավորություն և ի՞նչ օրակարգով։

-Ոչ միայն տեսնում եմ, այլև անհրաժեշտ եմ համարում առողջ ուժերի համագործակցությունը։ Նախ արձանագրենք, որ 130 տարվա մեր ավանդական կուսակցությունն իր փորձով,  հնարավորություններով, համաշխարհային կապերով ու կադրային բանկով հսկայական ներուժ ունի։ Այն մեր ժողովրդի հարստությունն է։ Այն իշխանությունը և առհասարակ քաղաքական ուժը, որը չի արժևորում Դաշնակցությանը և չի ձգտում համագործակցել ազգային այս ուժի հետ, նշանակում է՝ թերի է տեսնում մեր ազգային երազանքները կամ փորձում է դրանք ծառայեցնել իր փոքր քաղաքական նպատակներին։ Դաշնակցությունը եղել է, կա ու դեռ շարունակելու է լինել մեր ազգի ամենակենսունակ քաղաքական դիմադրողականության հիմնական կրողներից։ Հետևաբար, իմ կարծիքով, «Հայրենիք» և ՀՅ Դաշնակցություն կուսակցություններն ունեն համագործակցության օրակարգ, և դա բխում է մեր պետության կենսական և անվտանգության շահերից։

Արթուր Վանեցյան ՀՅԴ Հայրենիք կուսակցություն Հայաստան քաղաքական

Այլ հոդվածներ հեղինակից

Խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելը․ Արշավիր Ղարամյան
Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից
Ոստիկանության կողմից տարածված հաղորդագրությունը վերջերս սովորություն դարձած շոուի հերթական դրսևորումն էր.փաստաբաններ
Իշխանամետ տղաներն ու աղջիկները դժգոհում ոստիկանությունից, որը տարբեր կռիսական ձևերով տուգանում է իրենց «Դիմակահանդես» օպերացիայի շրջանակներում
[Լուսանկարներ] ՀՀ ԶՈւ-երը խոցել է հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը
Արցախի հարցում Փաշինյանի հետընթացն ամրագրված է ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ
2018 թվականից սկսած Հայաստանի դիրքերը այս համաշխարհային սանդղակում նահանջել են
ԵՊԲՀ անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հետբուհական ամբիոնի վարիչը խոսում է COVID-19-ի բուժման մասին
Ստացել եմ բազմաթիվ հարցեր, որոնց հիմքում մարդկանց նեղացվածությունն ու կասկածն է «Ստի վերջը» շարքի դադարեցման կապակցությամբ
Սունկի թունավորմամբ Ստեփանավանի բժշկական կենտրոն է դիմել Լոռու մարզի Կուրթան համայնքի 5 բնակիչ
«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն. Ոստիկանություն (տեսանյութ)
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է3 զոհի և 4 վիրավորի մասին
Հայկական ԶՈւ-ն կանխել է ադրբեջանցի զինծառայողների կողմից պետական սահմանը խախտելու փորձը
Մեծ հարց է, թե մեզ համար որն է ավելի վտանգավոր՝ իսլամական Թուրքիան, թե՝ ազգայնական
"Բժիշկ" Վահե Տեր-Մինասյանը ուղիղ եթերում մեկ ժամ անհեթեթություններ էր տարածու
Հուլիսի 12-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
«ԳՈւՅՔ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ» -մաս1 կամ՝ «կաղնուն տակըվըեր քանդիս, կաղենը շտղ՞ա կըինի»:
Փաշինյանը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները
Կորոնավիրուսի վարակման 577 նոր դեպք. կա 8 մահ, ապաքինվել է 214 անձ
Նորաթուխ սփյուռքահայությունը "Նիկոլ-արևին" հեռվից է նայում, գիտեն՝ կայրի, եթե շատ մոտենան
«Բարսելոնան» 79 միավորով 2-րդ հորիզոնականում է
Ես ոնց հասկանում եմ, կորոնավիրուսի վարակի տարածման ամենավտանգավոր աղբյուրներն են հանդիսանում, երբ ոստիկանները
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ
Դուք անվտանգությունն ամրացնելու փոխարեն, քայլ առ քայլ վտանգում եք երկիրը
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է․ Արծրուն Պեպանյան
Ավելին
Ավելին