f

Անկախ

«Նշանակում է, որ կան ձեզնից առավել բանիմաց, կրթված, խոհեմ, ուստի և կենսունակ ուժեր։ Սրանից բխող բոլոր հետևանքներով»


Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ։

Պարզվում է` ժողովրդավարության բաստիոնի այդ պահապանների համար ընդդիմությունը գոյություն ունի միայն այլ ընդդիմադիր ուժերի դեմ պայքարելու, մեկ-մեկ էլ ԱԺ-ում ծեծվելու համար։

Վերջին օրերին նրանցից շատերն իրենց համար պարզել են, որ իրականում ընդդիմության գոյության իմաստը իշխանության թերությունները բացահայտելն է, առավել արդյունավետ ծրագիր ու կադրային բազա հանրությանը ներկայացնելը, իշխանություններին հեռացնելն ու իշխանություն դառնալը։

Պարզել են ու զայրացել, զայրացել են ու որոշել են հակադարձել։ Բայց վերջին օրերին ընդդիմադիր ուժերի տարբեր ժողովներին հնչած փաստերին հակափաստարկ չգտնելով՝ «գտել» են մի փաստարկ, որի շրջանակներից երկու տարվա մեջ այդպես էլ չաճեցին, այդ փաստարկը քրեական գործերով սպառնալն է։ Եվ անգամ այն, որ հանրությունը վաղուց արդեն այդ «փաստարկից» զզվել է, հասկացել է, որ պատվիրված թիրախային հետապնդումները պետությանը, ուստի և հանրությանը վնասելուց բացի ոչինչ չեն տալիս, միևնույն է բաստիոնի պահապանները դրանից ավելի հետաքրքիր բան հորինելու ու կյանքի կոչելու ունակ չեն։

Այո՛, ձեր իսկ մոգոնած հանրաքվեից փախուստի դիմաց սիրելի պահապաններ, ձեր մոտ նկատվում է շփոթ ու խուճապ։ Բայց դուք երբեք չեք գիտակցի, որ այդ շփոթի ու խուճապի միակ հեղինակն ինքներդ եք, ոչ ոք ձեզ համար այս ծուղակները չի պատրաստել, բոլորն ինքներդ եք սարքել։ Իսկ եթե կան ուժեր, որոնք «հաշվել են ձեր ատամները», ի տարբերություն ձեզ, կարողանում են հաշվարկել ձեր իսկ հաջորդական քայլերը, փակում են ձեր իսկ սարքած ծուղակների դռները, ապա զայրանալ ու նեղանալ, դրա հետևանքով նոր ծուղակներ ընկնել պետք չէ։ Պարզապես դա նշանակում է, որ կան ձեզնից առավել բանիմաց, կրթված, խոհեմ ուստի և կենսունակ ուժեր։ Սրանից բխող բոլոր հետևանքներով»։

Երվանդ Վարոսյան ֆեյսբուքյան գրառում

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին