f

Անկախ

Տիկին Մակունցը մի ֆրակցիա չի կարող ղեկավարել, ժողովրդի անունից է խոսում


ԱԺ "Իմ Քայլը" խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ով բազմիցս աչքի է ընկել իր տարատեսակ անտրամաբանական և դեմագոգիկ հայտարարություններով, ևս անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա ելույթին՝ իր` անգլերենի ուսուցչուհու պարտքը կատարելով Փաշինյան Նիկոլից առաջ, ով նրա նմանին բերել է ԱԺ...

Հետաքրքիր է, սրտաճմլիկ գրառումից առաջ, ըստ որի` իրենց հիվանդ առաջնորդը և նրա թիմը պատերազմ է մղում կորոնավիրուսի դեմ, տիկին Մակունցն ինչու՞ չի անդրադառնում այն խայտառակ բացթողումներին, սխալներին և կորոնավիրուսի պահով Փաշինյանի ու առողջապահության նախարարի խայտառակ և տգետ հայտարարություններին, ինչի արդյունքում էլ այս աղետն ահագնացող տեմպերով տարածվում է երկրում... Ու հիմա պարզվում է` մարդիկ պետք է լռեն, քանի որ իշխանության եկած իրենց նման անգրագետները իբրև թե պատերազմում են կորոնավիրուսի դեմ... Զզվելի է, երբ տիկին Մակունցը կրկին հայտարարություններ է անում ժողովրդի անունից... Լավ կլինի` տիկինը, որն իր հարազատ խմբակցությունը չի կարող վերահսկել քվեարկությունների ժամանակ և խայտառակվում է, երբ իրենց իսկ առաջարկած օրինագծերը չեն ընդունվում քայլիստների քվեարկությանը բացակա լինելու կամ չքվեարկելու պատճառով, ժողովրդի անունից քիչ խոսի... Մի ֆրակցիա ղեկավարել չի կարող, բոլորիս անունից է խոսում...

Տիկին Մակունցը ինչ-որ ակնարկներ է տալիս, որ իրենք թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված չեն, ապարանքներ չունեն, չեն կեղեքում, բիզնեսներ չեն խլում և այլն... Ինչպես կասեր դասականը՝"Իյաաա, իրո՞ք"... Նախ, լավ կլինի 2 տարուց ավել իշխանությունն իրենց ձեռքում պահող քայլիստները մի ապացույց ներկայացնեն...

Տիկին Մակունցին տեղեկացնեմ, որ այս երկու տարվա մեջ իրենց իշխանության որոշ ներկայացուցիչներ իր վերը նշած արատավոր երևույթները շատ լավ սովորել են և տարրական բոմժից վերածվել են "քիփիլիկ" օլիգարխների... Կարող եմ բազմաթիվ քայլիստների անուններ տալ, որոնք այս երկու տարվա մեջ շքեղ տներ, մեքենաներ են գնել և բազմաթիվ բիզնեսներ հիմնել... Հետաքրքիր է, իրենց պապերի և հայրերի հետ գցած փողերով են ստեղծել, երբ որոշների պարագայում գիտեմ նրանց բոմժ անցյալը... Ինչպե՞ս այս երկու տարվա մեջ այդպես հարստացան... Տիկին Մակունցի և մյուս քայլիստ պատուհասների հիստերիկ ռեակցիան Ծառուկյանի հայտարարությանը պայմանավորված է վախերով, որ կարող են կորցնել իշխանությունը և այդ իշխանության շնորհիվ ձեռք բերված պաշտոնները, ազդեցությունը և ամենակարևորը՝ հարստությունը...

Գագիկ Համբարյան ՖԲ Գրառում Լիլիթ Մակունց Գագիկ Ծառուկյան

Այլ հոդվածներ հեղինակից

«Հրապարակ». Իշխանության հույսերը չեն արդարացել. Աբրահամ Մանուկյանը Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել
«Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով գեներալ-լեյտենանտ է հարցաքննվել
«Հրապարակ». Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը
«Հրապարակ». Դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավորի թեկնածուին պատասխանատվության ենթարկելու հարցը
Այս հարցման "ֆաշիստական" արդյունքներն ուղղված են Մոսկվային
Գերմանիայում ավելի քան 9 հազար մարդ կորոնավիրուսի զոհ  է դարձել
Ջորջիո  Արմանին  ՄԱԿ-ին  առընթեր  զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դեսպան է դարձել
Թրամփը Բայդենին առաջարկել է մտավոր  ունակությունների  թեսթ հանձնել
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գրեթե 1,5 միլիոնի է հասել
Պուտինը` Մոսկվայում   ԱՄՆ դեսպանատան վրա  ԼԳԲՏ համայնքի դրոշի մասին
Փաստաբանի և վստահորդի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվել է, այն օգտագործվում է վստահորդի դեմ
Պետք է դատապարտենք համավարակի քողի տակ լրատվամիջոցների դեմ պատժիչ գործողությունները. «Մեդիա պաշտպան»
Ինչ կգրեի ես այսօր, եթե ես լինեի ՀՌԱՀ նախագահ. Լիկա Թումանյանի պատասխանը Տիգրան Հակոբյանին
Փաստաբան Նորայր Նորիկյանը վարակվել է կորոնավիրուսով
Եթերում դիմակ կրելու եւ Արմնյուզ հ/ը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ
Այսօրվա դեպքերը բաղձալի «87 տոկոսանոց» ռեյտինգի հետցնցումն էին
Համավարակը եթե նույնիսկ գոյություն չունենար, այն պետք էր հորինել
Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսի 176 հազար դեպք է հայտնաբերվել
Հրաժարվել եմ ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը. հարցեր կլինեն, կվիճարկենք դատարանում. «5-րդ ալիքի» տնօրեն
Կատարվել է պետական պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն. Փաշինյան
Ներողություն ենք խնդրում եւ ցավում, որ ընտանիքն առանց այդ էլ դժվարին պահին, նման խնդրի է բախվել. ԱՆ խոսնակ
Ամերիկացիներն ուզում են ապրել առանց ոստիկանության
Առայժմ հայ կանայք առաջընթաց քայլեր կանեն արտերկրում, իսկ Հայաստանում «հանգիստ կնստեն տեղները»
Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան այցելել էր ՀՀ գլխավոր դատախազություն
Բազումի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել
Ավելին
Ավելին