Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան հայտնել է երկրում տրանսֆերային պատուհանի բացման ժամկետը:
Հունիսի 8-ից ֆրանսիական ակումբներին կթույլատրվի երկրի ներսում տրանսֆերներ իրականացնել, հուլիսի 1-ից՝ միջազգային:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ֆուտբոլի առաջնության ընթացիկ չեմպիոնը ՊՍԺ-ն է: