ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը հայտնել է, որ երկրում COVID-19 կորոնավիրուսային վարակի ավելի քան 2200 նոր դեպք է գրանցվել։ Գրում է Russian.rt.com-ը։
Նրա խոսքերով՝ հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 169.425 դեպք:
Նա նաև հավելել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում մահացել է կորոնավիրուսով վարակված 75 մարդ, իսկ զոհերի ընդհանուր թիվը հասել է 8209-ի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանում կորոնավիրուսային վարակից 107-ամյա հիվանդ է բուժվել: