f

Անկախ

Միհրան Ենոքյան. «Հույսով, հավատով և միասնականությամաբ դուրս կգանք այս իրավիճակից»


Քիք բոքսի կանոններով ISKA վարկածով միջմայրցամաքային-չեմպիոնական գոտու տիրակալ Միհրան Ենոքյանը  2020 թվականին պետք է կարևոր և պատասխանատու մի շարք մրցաշարերի մասնակցեր: Սակայն ողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակի բռնկման և տարածման պատճառով հայտարարված կարանտինը խառնեց բոլոր պլանները: 
Անկախի հետ զրույցում Միհրանը խոսում է հետաձգված մրցաշարերի, մարզումների կազմակերպման և այս ընթացքում ընտանիքի հետ շատ ժամանակ անցկացնելու դրական կողմերի մասին:


-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձավ հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Ստեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ սպորտի վրա:
-Մրցաշարերի, մենամարտերի հետաձգումն արդեն իսկ վատ է: Մարզիկները  հատուկ ծանրաբեռնբված մարզումներ էին անցկացրել՝ կարծելով, որ կարևոր ելույթներ են ունենալու: Ես էլ պետք է մենամարտ անցկացնեի: մենակարևորներից մեկը MFC 1մրցաշարն էր, որը պետք է կայանար մայիսն:Այժմ մարզվում եմ, բայց ոչ կանոնավոր, կարծում եմ, որ դա կխանգարի լիարժեք մարզավիճակի պահպանմանը:


-Հայտարարված արտակարգ դրության ժամանակ ի՞նչ պայմաններում եք մարզվում: Թեև մարզիկների համար սահմանափակումները այժմ  որոշակիորեն վերացվել են:
-Մինչ կարանտինը մարզվում էինք օլիմպավանում:  :Այժմ հիմնականում բացօթյա մարզումներ եմ անցկացնում՝ խորհրդակցելով մարզիչների հետ: Մարզիչս՝ Շանթ Պետրոսյանը, ինձ անընդհատ հետևել է, ուղղորդել, որ ճիշտ մարզումներ անցկացնեմ և հնարավորինս կարողնամ պահպանել մարզավիճակը: Սկսել եմ նաև մարզվել  Multi Wellness  կենտրոնի  CrossFit տարածքում: 


-Ի՞նչ եք կարծում այս ամենը հետագայում որքանով կանդրադառնա մարզիկների ցույց տված արդյունքների վրա: 
-Կյանքի բնականոն ընթացքը խառնվել է: Ամեն բան փոխկապակցված է, ուստի սպորտում էլ կլինի հետընթաց: Այս ամենի ավարտից հետո պետք է վերադառնալ այն կետին, որտեղ կանգ առանք և ջանասիրաբար շարունակել աշխատել, մարզվել,մարզավիճակ ձեռք բերել, ուժերը փորձարկել՝ մրցաշարերի մասնակցելով:
Ես անհամբեր սպասում եմ, թե երբ կկայա հաջորդ մենամարտս: Մարզիկը չի կարող երկար ժամանակ մրցահարթակ դուրս չգալ:


-Ինչպե՞ս հոգեբանորեն լիցքաթափվել ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:
-Հիմնական ժամանակն անցկացնում եմ ընտանիքիս հետ, քանի որ ակտիվ մարզական կյանքին զուգահեռ հնարավորություն շատ քիչ է ընձեռվում՝ ծանրաբեռնված գրաֆիկ, ամենօրյա մարզումներ: Ընտանիքիս հետ ցրվում եմ, լիցքաթափվում: Ընտանիքս այն լուսավոր կետն է հանուն որի առաջ եմ շարժվում:
Մարզիկներին խորհուրդ կտմամ  և համբերատար պայքարել նպատակներին հասնելու համար: Մենք ունենք երազելի բարձունքներ, որոնք պետք է նվաճենք: Աստված թո՛ղ պահապան լինի հայ ժողովրդին: Մենք  հույսով, հավատով և միասնականությամաբ դուրս կգանք այս իրավիճակից և  հաջողություններ կգրանցենք գործունեության տարբեր ոլորտներում: Մարզիկներն էլ կշարունակեն ուրախացնել հաղթանակներով և նվաճված մեդալներով՝ բարձր պահելով հայի անունը միջազգային հարթակներում:
 

Միհրան Ենոքյան հարցազրույց խմբագրի ընտրանի քիք բոքս Սպորտ չեմպիոն

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին