ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդես ՝ եկել պարզաբանմամբ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության մասին՝ կապված իր որդու հարսանյաց արարողության հետ
Պարզաբանման մեջ ասվում է.
«Օրենքի առաջ բոլորն են հավասար, եւ եթե ես որեւէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները:
Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ եւ իմ ընտանիքի անձնական տարածք եւ փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»:
Նշենք, որ Արտակ Դավթյանի պարզաբանումը Facebook-ի իր էջում տեղադրել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի աշխատակազմի լրատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հրապարակը» տեսանյութ էր հրապարակել, հայտնելով, որ Արտակ Դավթյանի Բագրևանդում գտնվող առանձնատանը տեղի է ունեցել նրա որդու հարսանիքը, որին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ: Այսօր առավոտյան Factor.am-ը հյատնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի առանձնատուն եւ դադարեցնել միջոցառումը: