f

Անկախ

Հայաստանյան հրատարակիչները կորոնավիրուսային համավարակի ընթացքում բախվում են բազում դժվարությունների


Հայաստանյան հրատարակիչները կորոնավիրուսային համավարակի ընթացքում բախվում են բազում դժվարությունների, և այս դժվարություններին գումարվել են նաև գրքերի անօրինական տարածումները։ «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը նշում է՝ գրքերի անօրինական տարածումները կանխելու նպատակով հրատարակիչները համատեղ ջանքերով իրականացնում են «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» արշավը՝ փորձելով իրազեկել մարդկանց անօրինական տարածումների խնդրի մասին։

«Երբ ստեղծվում է որևէ գրական ստեղծագործություն, հեղինակն այդ ստեղծածի լիարժեք տերն է, նա կարող է վարվել տվյալ գրքի հետ այնպես, ինչպես ցանկանում է։ Գրքերը կարող են անվճար տարածվել երկու սկզբունքով՝ եթե հեղինակն է այդպես ցանկանում, կամ եթե հեղինակի մահից անցել է 70 տարի և ստեղծագործությունը համարվում է հանրային սեփականություն։ Բայց այստեղ մի կարևոր կետ կա։ Օրինակ, Շեքսպիրի գործերը վերջերս թարգմանվել են հայերեն։ Շեքսպիր հեղինակի դեպքում հեղինակային իրավունքներն ազատ են, բայց այս դեպքում առկա են գիրքը թարգմանող թարգմանչի, խմբագրի, նկարազարդողի և այլ անձանց հեղինակային իրավունքները։ Հետևաբար, տարածելով Շեքսպիրի նոր թարգմանությունները, մարդիկ նույնպես հեղինակային իրավունքի խախտում են թույլ տալիս»,-նշում է Էմին Մկրտչյանը՝ հավելելով, որ հրատարակիչներն անգամ տառատեսակներ են հատուկ ձեռք բերում, որոնց վրա ևս հեղինակային իրավունք է գործում։

«Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրենի խոսքով՝ այս պահին տարածվում են ոչ միայն դասական, այլև ժամանակակից հեղինակների գործեր, և նման տարածումներն արգելված են թե՛ օրենքով և թե՛ բարոյապես։

Էմին Մկրտչյանն առանձհատուկ շեշտում է՝ եթե նման միտումը շարունակական լինի, ապա ընկերությունները չեն կարողանա նոր գրքեր հրատարակել։

Նա կոչ է անում անօրինական տարածողներին համագործակցել հրատարակիչների հետ, համատեղ ջանքերով նպաստել ընթերցանության տարածմանը, գրքերի հանրահռչակմանը, սակայն՝ օրինական դաշտում, քանի որ բավականին հեշտ է արգելափակել անօրինական տարածումներով զբաղված անձանց էջերը։ «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրենը շեշտում է նաև, որ առանց հրատարակիչների թույլտվության չի կարելի այս կամ այն գրքի աուդիո տարբերակը ձայնագրել և նույնպես տարածել համացանցով։

Էմին Մկրտչյանը փաստում է՝ եթե սիրում ես այս կամ այն հեղինակին, ապա կարելի է ենթադրել, որ պետք է հարգես նրա իրավունքները։ Եվ այս առումով նա հուսով է, որ նաև «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» կրթադաստիարակչական արշավի շնորհիվ առկա խնդիրն արագ լուծում կստանա։

Հայաստանում մեծ թափ է ստացել գրքերի անօրինական տարածումը՝  պատճենված, սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերի տեսքով։ Եվ այդ խնդիրը լուծելու նպատակով հայաստանյան առաջատար հրատարակչությունները սոցիալական հարթակներում հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ։  Նախաձեռնությանը միացել են «Էդիթ Պրինտ», «Անտարես», «Զանգակ», «Newmag», «Բուկինիստ», «Գրքամոլ», «Դարակ», «Արմավ», «Էջ», «Կարապ», «ԳրաՏուն» հրատարակչությունները։ Բոլոր հրատարակչությունների մասնակցությամբ իրականացվում է մեծամասշտաբ կրթադաստիարակչական արշավ՝ ընդդեմ գրքերի անօրինական տարածման։

Էդիթ Պրինտ

«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ավելին
Ավելին