f

Անկախ

Հնարավորն անելը հեշտ է՝ բոլորն էլ կարող են անել, իսկ հաջողելու համար պետք է անել անհնարինը


Մեր առօրյա կյանքում բոլորս էլ հաճախ ենք տեսնում որևէ մեկին, ով զբաղվում է բիզնեսով, հասնում է հաջողությունների, զարգացնում է իր բիզնեսը, հզորանում։ Նման մարդկանց մասին մենք հաճախ ենք խոսում ու մեր խոսակցությունների մեջ հաճախ ենք հնչեցնում հռետորական հարցը, թե տեսնես ինչպե՞ս այդ մարդը հասավ հաջողությունների։ 

«Ա-Թի-ՎԻ էքստրիմ Արմենիա»

Այս անգամ կխոսենք երիտասարդ ձեռներեց Արմեն Մարգարյանի հետ և նրա բիզնես հաջողությունների մասին, ով 6 տարի առաջ Երևանից տեղափոխվեց՝ բնակվելու և աշխատելու Ծաղկաձորում, իսկ 1 տարի անց արդեն սկսեց իր սեփական բիզնեսը` «Ա-Թի-ՎԻ էքստրիմ Արմենիա»-ն։ 

 «Հասկացա, որ Ծաղկաձորում տուրիստներին առաջարկվող սերվիսը շատ քիչ է։ Այսինքն՝ տուրիստին դեպի Ծաղկաձոր գրավելու համար առիթները միայն Կեչառիսի վանական համալիրն ու ճոպանուղին են՝ Ծաղկաձոր այցելելու այլ առիթ  գրեթե չկա տուրիստի համար։ Բացի դա, այդ ժամանակ ես ուսումնասիրում էի Հայաստանում արկածային զբոսաշրջության հարցերը, որը գրեթե չկա։ Այդ ժամանակ ես առաջին անգամ ձյունագնացով բարձրացա Թեղենիս սարը, այնտեղ 2800 մետրից ավել բարձրությունից մի այնպիսի տեսարան բացվեց, որից ես հիացած ու ապշած էի՝ Թեղենիսի գագաթից միաժամանակ կարող ես տեսնել Արարատ ու Արագած լեռներն ու Սևանա լիճը։ Հայաստանում ուրիշ այդպիսի կետ չկա, որտեղից այդ երեք հրաշքները միաժամանակ կերևան։ Հենց այդ ժամանակ էլ ծագեց միտքը, որ եթե իմ ընկերներին բերեմ այստեղ, ինչքա՜ն նրանց դուր կգա, իսկ տուրիստին ինչքա՜ն դուր կգա։ Մշակեցինք երթուղիներ, որ գեղեցիկ ու տպավորիչ լինի և սկսեցինք տուրիստներին առաջարկել էքստրեմալ ճամփորդություններ՝ ամենագնացներով, որտեղ համադրվում են տեղանքի չքնաղ տեսարաններից ստացած գեղագիտական և էքստրեմալ ճամփորդությունից ստացած սուր զգացողությունների  հաճույքները։ Մեկնարկեցինք այդպես ու հետո սկսեցինք կամաց-կամաց զարգացնել բիզնեսը»,- մեզ պատմեց Արմեն Մարգարյանը։ 

«Ա-Թի-ՎԻ էքստրիմ Արմենիա»

5 Տարվա մեջ Արմենի ընկերությունը հասավ նրան, որ հիմա Հայաստանում գործող գրեթե բոլոր տուրիստական ընկերությունները մեծ հաճույքով համագործակցում են «Ա Թի Վի էքստրիմ արմենիայի» հետ։ 

Գործունեության այս ուղղությանը զուգահեռ, ավելի շատ շփվելով տուրիստների հետ և հասկանալով նրանց պահանջներն ու կարիքները, Արմենն, ընկերոջ հետ որոշեցին տուրիստներին հետաքրքրող ապրանքների խանութներ բացել։ Ընթացքում նաև միտք ծագեց տուրիստներին առաջարկել սուրճ, թեյ, զովացուցիչ ըմպելիքներ և այլն, և «Քոֆի հաուզի» հետ ֆրենչայզինգային հիմունքներով բացեցին սուրճի, թեյի և զովացուցիչ ըմպելիքների վաճառակետ, որտեղ ամռանը հանգստացողներն ու զբոսաշրջիկները կարող են գնել սառը սուրճ, թեյ, զովացուցիչ ըմպելիքներ և հյութեր, իսկ տարվա ցուրտ սեզոններին՝ տաք ըմպելիքներ։ Մի քանի ամիս անց էլ՝ արդեն անցյալ տարի բացեցին լաունջ բար-ռեստորանը՝ հայկական գինիներ համար նախատեսված գինու բարով, գինու համտեսի սրահ։ Մի խոսքով՝ բիզնեսն ընդլայնվում է։ 

Բիզնեսով զբաղվելու համար, անձնական փորձից ելնելով, Արմենը նշում է՝ առաջին պայմանը ոգին է, կողքից ոգևորողները և խելացի մոտեցում ցուցաբերելը և նշում է՝ պետք է նորմալ վերաբերվել ձախողումներին, քանի որ եթե ձախողումներ չլինեն, հաջողություն ուղղակի չի լինի։

«Իսկ ո՞վ է ասում, որ ամեն ինչ պետք է անպայման ստացվի։ Իսկ ո՞վ է ասել, որ մենք ինչ բիզնես դրել ենք, միանգամից ստացվել է։ Դա այդպես չի, ու երևի թե ոչ մի բիզնեսմենի մոտ էլ այդպես չի եղել սկզբնական շրջանում։ Կարող են մեկը-երկուսը չստացվել, երրորդը ստացվի, չորրորդը չստացվի, հինգերորդը ստացվի և այլն։ Ձախողումներին ես շատ նորմալ եմ վերաբերվում, ու գտնում եմ, որ ձախողումներին պետք է նորմալ վերաբերվել ու մտածել, որ եթե ձախողու չլինի, շատ հաջողություններ էլ չեն լինի։ Չեն կարող բոլորի բիզնեսները միմիայն հաջողություններով ուղեկցվել։ Ես ունեմ ընկերներ, որոնք շատ լուրջ հաջողությունների են հասել, բայց իրենց գործը սկսել են ընդամենը 200 հազար դրամով ու 19 տարեկանում։ Հիմա նրանք 24 տարեկան են, երկու ընկեր են, ու արդեն լուրջ ցանցի սեփականատերեր են։ Իսկ ես սկսել եմ ոչինչից՝ լրիվ զրոյից։ Ես չեմ ունեցել  ինձ օգնող, ֆինանսավորող, չեմ ունեցել վարկ, հովանավոր և այլն, և այլն»,- նշում է մեր զրուցակիցը։ 

Փորձեցիքն Արմենից պարզել նաև նրա հաջողության, չակերտավոր ասած՝ գաղտնիքները ։ Նա սիրով ներկայացրեց իր փորձը, և նաև մի շատ հետաքրքիր և ուսանելի պատմություն հիշեց իր բանակում ծառայության տարիներից, որը նրա համար ամբողջ կյանքում մոտիվացիա է հանդիսացել։ 

«Ես հավատում եմ, որ եթե մարդ մի ինչ-որ բան շատ է ուզում, դա լինում է։ Ծառայության տարիներին մի անգամ պետք է կապի հետ կապված առաջադրանք կատարեինք զորավարժությունների ժամանակ։ Ինչ-որ բան չէր ստացվում, մի կերպ արեցինք։ Ու երբ եկավ իմ հրամանատարը, զեկուցեցինք՝ «պարո՛ն գնդապետ, Ձեր հրամանը կատարված է․ ինչ հնարավոր էր՝ արել ենք»։ Նա էլ ասաց՝ «Հնարավորը ես էլ կանեմ, դուք անհնարինն արեք»․․․ Դա միանգամից տպավորվեց իմ մեջ ու դարձավ ամբողջ կյանքի ուղեկիցը, որ հնարավորն անելը հեշտ է՝ բոլորն էլ կարող են անել, իսկ արյդունքի հասնելու համար պետք է անհնարինն անել։ Իհարկե՝ շատերն անգամ հնարավորինը չեն ուզում անել»,- վերհիշում է Արմեն Մարգարյանը։ 

«Ա-Թի-ՎԻ էքստրիմ Արմենիա»

Արմենի հետ խոսում ենք նաև հաջողության տանող ու հաջողությանը խանգարող հատկանիշների ու քայլերի մասին։ Այստեղ Նա հատուկ կանգ է առնում մարդկային այն հատկանիշների, բնավորության այն գծերի վրա որոնք խանգարում են բիզնեսում ու կյանքում հաջողության հասնելու ճանապարհին։ 

«Չի կարելի ժլատություն անել, չի կարելի փող խնայել աշխատողի համար, չի կարելի խնայել գեղեցիկ դիզայն, գեղեցիկ ու որակյալ պրոդուկտ ստանալու համար։ Բիզնեսում ավելի լավ է պրոդուկտ չլինի, քան վատը լինի՝ չի կարելի սկսել վատով ու մտածել, թե հետո կուղղենք։ Այդպես սխալ է, ու նաև հետագայում շատ դժվար կլինի»,- այս առումով նշում է «Ա-Թի-ՎԻ էքստրիմ Արմենիա»-ի հիմնադիրը։ 

Ամենավերջում Արմենը նշում է՝ ինքը բիզնեսին տալիս է ամեն ինչ՝ կյանքը, ժամանակը, հոգին, միտքը․․․ Իսկ փոխարնեը ստանում է ազատություն և բավարարվածություն։ 

 

Գևորգ Ավչյան

Հաջողված Բիզնես Արմեն Մարգարյան «Ա-Թի-ՎԻ էքստրիմ Արմենիա»

Իսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. Էրդողան
Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել
Իսրայելն Իրանին պատասխան հարված հասցնելու հարցը չի քննարկել ԱՄՆ-ի հետ․ Միլլեր
ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին իրանական օբյեկտներից
Պենտագոնի ղեկավարը 2022 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ զրուցել է չինացի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը և G7-ը ուսումնասիրում են Ուկրաինային օգնելու համար ռուսական ակտիվները բացելու հնարավորությունները. Յելեն
Նեթանյահուն խուսափել է Մեծ Բրիտանիայի վարչապետի զանգից՝ Իրանի հարձակման առնչությամբ
Գերմանիայի նախագահը ապրիլի 22-24-ը եռօրյա այցով Թուրքիա կմեկնի
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր չի խոցի, թեև դա արեց Իսրայելի համար. Քիրբի
Ստոլտենբերգը կոչ է արել դաշնակիցներին ավելացնել ֆինանսավորումն Ուկրաինային ավելի շատ օգնություն հատկացնելու համար
Քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը։
ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն
Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ. Աթանեսյան
Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ
ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի․ մայրուղին փակ է լինելու
Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Ավելին
Ավելին