f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Անցած շաբաթ, ինչպես և նախորդի դեպքում, բոլոր լրատվամիջոցների լրահոսներում առաջին հորիզոնականը զբաղեցնում էր մեր մոլորակին սպառնացող հերթական փորձությունը՝ սրընթաց արագությամբ համաճարակի վերածված մահացու կորոնավիրուսը, որ ամեն օր տասնակ կյանքեր է խլում:  

Համաճարակը

Ներկայումս միայն Չինաստանում գրանցված է ավելի քան 17 հազար վարակված և 361 մահվան դեպք: Միայն վերջին օրերին մահվան դեքերն ավելացել են 57-ով. դա  առավելագույն աճն է համաճարակը սկսվելուց ի վեր: Չինաստանի  սահմաններից դուրս գրանցվել է 150 վարակման դեպք: Մահվան առաջին դեպքը Չինաստանից դուրս  տեղի ունեցավ փետրվարի 2-ին Ֆիլիպիններում:

Վարակի բռնկման օջախում՝ Չինաստանում, բառի բուն իմաստով հերոսական ջանքեր են գործադրվում չարիքի դեմն առնելու համար:  Ուհանում, որտեղից սկիզբ առավ վիրուսի տարածումը, 10 օրում ավարտեցին  1000 մահճակալի համար նախատեսված Հոշենշան դաշտային հոսպիտալի շինարարությունը, որին մասնակցել է 7 հազար մարդ: Հիվանդանոց է գործուղվել գրեթե 1,5 հազար զինվորական բժիշկ:

Հունվարի 30-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկումը ճանաչեց որպես համաշխարհային նշանակության արտակարգ դրություն:

Մյուս երկրների առաջին արձագանքն այն էր, որ թույլ չտան վիրուսի մուտքն իրենց երկիր: Նրանք սահմանափակեցին կամ առհասարակ փակեցին իրենց սահմաններն այն օտարերկրացի քաղաքացիների առաջ, որոնք վերջերս եղել են Չինաստանում: Այնուհետև սկսեցին Չինաստանից տարհանել իրենց քաղաքացիներին: Միաժամանակ դողորայք, դիմակներ ու պաշտպանական հանդերձանք է առաքվում Եվրամիությունից և այլ երկրներից, քանի որ Չինաստանը, իր հզոր միջոցներով ու կազմակերպվածությամբ հանդերձ, չի  կարող հաղթահարել փորձանքն առանց անհրաժեշտ ու ժամանակին օգնության:

Երկու Օսվենցիմ. Ռուսաստանի ու Լեհաստանի բանավեճը պատմական թեմայով

Անցած շաբաթ Լեհաստանում երկրորդ անգամ նշվեց  նացիստական Օսվենցիմ  համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-րդ տարեդարձը: Երկրորդ, քանի որ առաջինը նախորդ շաբաթվա մեջ՝ հինգշաբթի, նշվել էր Իսրայելում, որտեղ հիմնական ելույթ ունեցողներից մեկը Վլադիմիր Պուտինն էր և որտեղ ներկա չէր Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: Երկուշաբթի լեհաստանյան միջոցառմանն էլ ներկա չէր Վլադիմիր Պուտինը, նրան չէին հրավիրել:

Այս ամենը Մոսկվայի և Վարշավայի միջև պատմական թեմայով ընթացող  թեժ բանավեճի հետևանքն է: Ռուսաստանը համարում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում  Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար աշխարհը պարտական է Խորհրդային Միությանըն, որն ազատագրեց Արևելյան Եվրոպայի երկրները, իսկ Լեհաստանը համարում է, որ Խորհրդային Միությունը և Երրորդ ռեյխը հավասարապես պատասխանատու են Երկրորդ համաշխարհայինի համար: Իսկական շարժառիթը, սակայն, քաղաքական է:

Լեհաստանը նախագահական ընտրությունների շեմին է, Մոսկվայում արմատական փոփոխություններ են կատարվում, որպեսզի պահպավեն  համաշխարհային թատերաբեմում նրա՝ որպես գլխավոր խաղացողներից մեկի դիրքերը: Երկուսն էլ խոսում են նույն ոգով՝ պատմական ճշմարտության դիրքերից, բայց նպատակը  ցանկալի քաղաքական շահաբաժինն է:

Թրամփի «Դարի գործարքը»

Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրեց Իսրայելի և Պաղեստինի վերաբերյալ իր պլանը, որը իր կարծիքով՝ լիարժեք պաղեստինյան պետություն ձևավորելու վերջին հնարավորությունն է, մինչդեռ ողջ պլանն ակնհայտ կազմված է Իսրայելի շահերը պաշտպանելու դիրքերից:

Ըստ այդ պլանի՝ պետք է կրկնապատկվի Պաղեստինի մակերեսը, երկրում մոտ 1 մլն աշխատատեղ կբացվի, կճանաչվեն իսրայելական բնակավայրերը Հորդանան գետի արևմտյան ափին, հրեական պետության մայրաքաղաքը՝ Երուսաղեմը, անբաժանելի կլինի և միաժամանակ Պաղեստինը կունենա մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմում:

Հազար անգամ ոչ,- սա էր, բնականաբար, Պաղեստինի պատասխանը:  

«Ես կուզենայի ասել Թրամփ-Նաթանյահու զույգին, որ Երուսաղեմը չի վաճառվում, պաղեստինյան ժողովրդի իրավունքները վաճառքի չեն դրվում: Ձեր գաղտնի գործարքը չի անցնի»,- հայտարարեց Պաղեստինի առաջնորդ Աբբասը:

«Դարի գործարքը», իհարկե, չի իրականանա, բայց ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում գուցե որոշ դեր կխաղա՝ հետագայում պատմության գիրկն անցնելով:

Եվրոպայում՝ բրեքսիտ, ԱՄՆ-ում՝ իմփիչմենթ, Ռուսաստանում՝ սահմանադրական փոփոխություններ  

Անցած շաբաթը հիրավի պատմական կարելի է համարել, քանի որ վերջապես ավարտվեց բրեքսիտի 3,5 տարվա ոդիսականը: Մեծ Բրիտանիայի բաժանումը Եվրամիությունից վերջապես իրականություն դարձավ:

Եվրոպական խորհրդարանը, թեպետ արցունքներն աչքերին, ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց Եվրոպական միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնությանը, այնուհետև այն հաստատեց Եվրամիության Խորհուրդը, և անցած շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին, Մեծ Բրիտանիայի բնակչությունն արթնացավ որպես Եվրամիությունից անջատ երկրի քաղաքացի, ինչը երկրի առաջնորդ Բորիս Ջոնսոնը «նոր դարաշրջան« և «նոր լուսաբաց» համարեց երկրի կյանքում և շնորհավորեց իր երկրի քաղաքացիներին:

Մինչ այդ Թագավորական դրամական պալատը թողարկել էր 50 փենսի հուշանվերային մետաղադրամը՝ «Խաղաղություն, բարագավաճում և բարեկամություն բոլոր ժողովուրդների հետ» մակագրությամբ, որը սպառվեց աներևակայելի արագությամբ:  

Վաշինգտոնում՝ ԱՄՆ կոնգրեսի սենատում, գրեթե ավարտվեց Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցի քննությունը, ամենակարևորը՝ սենատը մերժեց դեմոկրատների՝ վկաներին սենատ կանչելու և նրանց վկայությունները լսելու առաջարկը, ինչն արդեն  ենթադրել է տալիս, որ սենատը՝ իր հանրապետական մեծամասնությամբ, մերժելու է իմփիչմենթի հարցը:

Իսկ Մոսկվայում ընթանում են Սահմանադրության փոփոխությունների  աշխատանքները, որոնք առայժմ լուրջ տարակուսանքներ են հարուցում փորձագիտական շրջանակներում:  

 

Աշխարհում գլխավոր իրադարձություններ Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Սպանություն Արմավիրի մարզում. կասկածյալը նախկին ոստիկան է
Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար. Antifake.am
Քլինթոնը Թրամփին  Պուտինի  խամաճիկ է անվանել
Մակրոնը Եվրոպայի համար նոր միգրացիոն ճգնաժամ է կանխատեսել
Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը չեն կարողանա օգտագործել SussexRoyal ապրանքանիշը
Եկատերինբուրգում կկայանա գեղեցկության առաջնություն, որին կմասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը
Սկորսեզեն նամակ է գրել «Մակաբույծներ» ֆիլմի ռեժիսորին
Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է. Փաշինյան
Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել
Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունն ընդունվեց ամենաջերմ ու անվերջ ծափահարություններով
Հայ թավջութակահարները մրցանակների են արժանացելԱննա Կուլի անվան միջազգային մրցույթում
Արդ, կոչ ենք ուղղում Ձեզ, պարոն Վարչապետ, սկսել հրապարակային երկխոսություն Սահմանադրական դատարանի անդամների հետ:
Չինաստանում կորոնավիրուսից ավելի քան 2,3 հազար մարդ է մահացել
«Մաս չկազմել բռնապետական ռեժիմի հաստատման գործընթացին»․ «Վերնատուն» ակումբ
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացրել են Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ
Սրա տակ դրված են անձնական բարդույթներ և ոչնչություն լինելու գիտակցման հետևանքներ:
ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ
Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակ է. ռուսական կողմում կուտակված է 335 բեռնատար
«Ժողովուրդ». Մարզերում հանրաքվեի քարոզարշավը կհամակարգեն մարզպետները եւ այդ տարածքից ընտրված պատգամավորները
ՀՆԱ-ին սպասելիս
«168 ժամ». Արցախում փորձում են արհեստական լարվածություն ստեղծել. Ովքեր են դրա հետեւում
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է. Կոտայքում, Արագածոտնում եւ Շիրակում մառախուղ է
«Փաստ». «Այո»-ի շոուն սկսվեց «Մոնումենտով». «սրանք դեռ ծաղիկներն են»
«Ժողովուրդ». Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի փակ նիստից
Ավելին
Ավելին