f

Անկախ

«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից


«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը, որ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, հոդված է գրել։ Այն հրապարակել է Antifake.am-ը:

«Ժողովրդական սլենգում գոյություն ունի «կանցավիկ» արտահայտություն, որը նշանակում է կորցնելու բան չունեցող, իր անխուսափելի վախճանը գիտակցող ու այդ գիտակցման բերումով այլևս որևէ բանից չվախեցող, հետևանքների մասին չմտածող մարդ: Նիկոլը հենց այդ «կանցավիկի» վառ օրինակն է: Նրան այլևս չի հուզում ո՛չ ժողովրդի ու ո՛չ էլ միջազգային հանրության տեսակետը: Վարկանիշը կարող է ընկնել 1%-ից էլ ներքև, Freedom House-ն էլ թող համարի, թե Հայաստանում չկա խոսքի ազատություն, ի՞նչ տարբերություն՝ ով ինչ է ասում, եթե դու էլ չես լինելու վաղը: Կա միայն մեկ նպատակ՝ բոլոր հնարավոր միջոցներով մաքսիմալ հետաձգել այդ «վաղը»։

Այսօրվա իրավական «բեսպրեձելն» ու ոստիկանական ամենաթողությունը հենց այդ հետաձգումն են: Նիկոլը լավ հասկանում է, որ ինչքան շուտ ու խորը ճաքի ՔՊ-ն, այնքան շուտ է ինքը հայտնվելու իրեն արժանի վայրում՝ ցմահ հոդվածով:

ՔՊ-ական թիմում վախերն ու ճաքերն ակնհայտ են, բոլորը չէ, որ պատրաստ են կանգնել պատասխանատվության պատի տակ և ուստի անհրաժեշտ է ամեն կերպ մոտիվացնել փոքրիկ ՔՊ-ականներին չհանձնվել ժամանակից շուտ:

Պե՞տք է՝ կբանտարկի իրենց քննադատողներին ու վիրավորողներին, պե՞տք է՝ կպատժի հանրային պարսավանքի արժանացողներին: Փողն էլ դե կա ու կա, ամեն ինչ արվում է, որ մի քիչ էլ դիմանան: Պաշտպանության դոզան դարձել է թմրանյութի պես մի բան, որն օրեցօր ավելանում է, փարատելով փոքրիկ ՔՊ-ականների վախերն ու դարձնելով իրենց Նիկոլից կախված «թմրամոլներ»:

Սա, իհարկե, լուծում է, բայց խիստ ժամանակավոր: Վախերը գնալով մեծանում են, իսկ «վաղը» անխափան ընթացքով հետզհետե դառնում «այսօր»: Նիկոլը զգում է այդ պրոցեսը ճարպակալված մարմնի ամեն միլիմետրով: Ընդդիմադիրների հանդեպ իրականացված հիստերիկ գործողությունները թելադրված են հենց էդ զգացումով:

Այսօր ես ու մի շարք իմ ընկերներ կալանավորված ենք, բայց քնում ենք հանգիստ, քանի որ չենք վախենում վաղվա օրվանից, իսկ Նիկոլն ու նիկոլիկները վախենում են ու շատ ճիշտ են անում, քանի որ պատմությունը երբեք չի ներում դավաճաններին:

Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյան

«Արմավիր» ՔԿՀ»։

Վազգեն Սաղաթելյան Արմավիր ՔԿՀ Հայաստան

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Ավելին
Ավելին