f

Անկախ

Համավարակի ժամանակ պետք է հարմարվել՝ հանուն անվտանգ սննդապահովման


COVID-19-ը ազդել է սննդամթերքի մատակարարման, վաճառքի և ձեռք բերման գործընթացների վրա՝ իր հետ բերելով նոր ու տարբեր վտանգներ, որոնք պետք է հաշվի առնել՝ ապահովելու մեր պարենային շարունակական անվտանգությունը։

Մերի Քենին ՊԳԿ-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի պարենային անվտանգության և սպառողների պաշտպանության հարցերով պատասխանատուն է։ 2018 թվականին ՄԱԿ-ի հայտարարած՝  Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա (հունիսի 7) առթիվ Քենին զրուցել է հաղորդակցության մասնագետ Վիկտորիա Կալինինի հետ՝ տարածաշրջանի երկրներում այդ ուղղությամբ ՊԳԿ-ի ձեռնարկած աշխատանքների մասին։

COVID-19 համավարակով պայմանավորված՝ սննդամթերքի անվտանգության վերաբերյալ ի՞նչ կոնկրետ մտահոգություններ են առաջացել Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում։

Համատարած արգելափակումների մեկնարկից անմիջապես հետո երկու հիմնական մտահոգություն առաջացավ. փոխանցվո՞ւմ է արդյոք վիրուսը սննդամթերքի միջոցով և արդյոք բավարար չափով պարեն կլինի՞, թե ոչ։  Համաշխարհային ճանաչում վայելող գնահատման մարմինները հավաստեցին, որ սննդամթերքով վիրուսի փոխանցման ապացույցներ չկան։

Մինչ արդյունաբերության որոշ ոլորտներ պարապուրդի էին մատնված, սննդամթերքի արտադրությունն այն եզակի ոլորտներից էր, որ պետք է աշխատեր այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը թույլ էր տալիս։ Որոշ երկրներում սննդարտադրության կազմակերպիչները մտավախություն ունեին, որ որոշ բաղադրիչների կամ հումք պակաս կամ բացակայություն կարող է արձանագրվել, կամ էլ էական դեր ունեցող աշխատակիցներն առողջապահական նկատառումներից ելնելով՝ չեն կարողանա աշխատել։ Իրավասու մարմինների մտավախությունների թվում էին մատակարարման մեթոդների կարգավորման հետեւանքով ոչ անվտանգ սննդամթերքի բաշխումը, անբավարար սանիտարահիգիենիկ պայմաններում սննդամթերքի վաճառքը, ինչպես նաեւ սննդամթերքի ոլորտում իրավախախտումները։

Համավարակը հավելյալ անգամ ընդգծում է ողջամիտ սանիտարահիգիենիկ կանոնների, անձնական հիգիենայի և պարենային անվտանգության հաստատված գործելակերպերի պահպանման կարևորությունը, ինչն օգնում է անվտանգ սնունդ ապահովել՝ այդպիսով ևս մեկ անգամ արժևորելով Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը։ 

Վտանգների կանխարգելման և ռիսկերի նվազեցման նպատակով սննդամթերքի մատակարարման շղթայի բոլոր օղակներում արդյունավետ հաղորդակցության և համագործակցության անհրաժեշտությունն այսօր առավել, քան երբևէ, ակնհայտ է դարձել։

Մարդիկ, ըստ իս, վստահելի տեղեկություններ են փնտրում և սննդամթերքի անվտանգության դեպքում՝ դրանք կարող են ստանալ միջազգային կազմակերպություններից և ազգային մարմիններից։ Կարո՞ղ եք տարածաշրջանի երկրներից օրինակներ բերել։

Իրավասու մարմինների դերն այս համավարակի օրերին առանցքային է. նրանք սպառողներին պետք է տեղեկացնեն վարքագծի կանոնների մասին, ինչպես նաեւ աշխատեն սննդարդյունաբերության ներկայացուցիչների հետ՝ սննդամթերքի շարունակական մատակարարումն ապահովելու համար։ 

Բազմաթիվ երկրներ տեղեկատվական վեբ կայքեր են ստեղծել և սննդարտադրողների, ներմուծողների, հանրային սննդի և սպառողների համար պատրաստված COVID-19-ի վերաբերյալ ուղեցույցներ տեղադրել։ Օրինակներից մի քանիսը ներառում են ՆորվեգիանՀունգարիան և Թուրքիան, որոնք առանձին ոլորտների, այդ թվում՝ պարենային ապրանքների արտադրության, ակվակուլտուրայի և անասնաբուծության վերաբերյալ համար ուղեցույցներ են պատրաստել, իսկ Իռլանդիան գործարկել է հաճախակի տրվող հարցերի վեբ կայք և խորհրդատվության նպատակով ներկայացրել է էլեկտրոնային հասցե։ Նորվեգիան նաև տեսուչներ է վերապատրաստել՝ ընկերությունների թվային աուդիտ անցկացնելու և էլեկտրոնային եղանակով զգայուն տեղեկատվություն ստանալու նպատակով։

Ռումինիայի իշխանությունները սննդի մանրածախ առևտրի կազմակերպիչների և ռեստորանների համար տեսաժողովներ են կազմակերպել` տեղեկացնելու վերաբացման համար անհրաժեշտ պայմանների, սննդամթերքի անվտանգ արտադրության, պատրաստման, առաքման և սպասարկման մասին, ինչպես նաև իրենց անձնակազմին սովորեցնելու անձնական հիգիենայի և ախտահանման կանոնների պահպանման մասին: Հյուսիսային Մակեդոնիայում պարենի ոլորտի տնտեսվարողների համար գործնական խորհուրդներ են հրապարակել, թե ինչպես կանխարգելել աշխատակիցների և սպառողների կողմից վարակի տարածումը՝ միևնույն ժամանակ իրականացնելով սննդամթերքի, ապրանքների և կենդանիների անվտանգությանն ու անընդհատությանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև սննդամթերքի անվտանգ առցանց գնման վերաբերյալ ուղեցույց։  

Գլոբալ մակարդակում ՊԳԿ-ն և Պարենի համաշխարհային կազմակերպությունը, նույնպես ուղեցույցներ են մշակել. Սննդամթերքի անվտանգությունը՝ COVID-19-ի պայմաններում, որը նախատեսված է սննդամթերքի անվտանգության մարմիններիսննդամթերքի ոլորտի տնտեսվարողների և սպառողների համար։

Ի՞նչ սովորություններ են փոխվել և ի՞նչ հետեւանքներ կունենա սննդամթերքի անվտանգության վրա

Յուրաքանչյուր ոք ստիպված է եղել փոփոխվել։ Որոշ տվյալներով, մարդիկ ավելի շատ են սկսել տանը պատրաստել և փոխել են սննդամթերքի ձեռքբերման ձևերը, օրինակ՝ անցնելով տուն առաքումների և սննդամթերքի առցանց գնումների՝ պայմանավորված ռեստորանների և սրճարանների փակ լինելու հանգամանքով։ Սա հատկանշում է սննդամթերքի անվտանգ մշակման/պատրաստման վերաբերյալ սպառողների իրազեկության բարձրացման կարևորությունը։   Շատերն սկսել են տեղական աղբյուրներից սննդամթերք ձեռք բերել, երբեմն՝ ուղղակիորեն ֆերմերից։ Այսպիսով, սննդամթերքի փոքր ձեռնարկությունները նույնպես պետք է տեղեկացված լինեն և հետևեն սննդի անվտանգության կառավարման համակարգերին ու գործելակերպերին։  

Մեկնարկել են նաև երեխաների դպրոցական սննդի փոխարինման համայնքային որոշ նախաձեռնություններ՝ սնունդն ուղղակիորեն տուն առաքելու միջոցով: Ձևավորվում են սննդամթերքի թափոնների նվազեցման նորարարական մեթոդներ՝ սննդի զամբյուղների, սննդի բանկերի և էլեկտրոնային հարթակների միջոցով, որոնք կապ են ստեղծում մատակարարների և գնորդների ու սպառողների հետ: 

Սննդի ձեռնարկությունները և սննդարտադրության օբյեկտները խստացրել են ախտահանման և ջրահեռացման միջոցառումները, աշխատակիցների համար ներդրել ֆիզիկական հեռավորության պահանջներ և պաշտպանական միջոցներ: Ինչ վերաբերում է պետական վերահսկողությանը, ապա Նորվեգիան, օրինակ, մեծացրել է կենդանական և բուսական արտադրանքի ներմուծման էլեկտրոնային վկայագրերի կիրառությունը և համավարակով պայմանավորված սննդամթերքի ոլորտում իրավախախտումների հնարավոր աճի ռիսկերի արագացված գնահատում կատարել, որը, ևս, նպատակ ունի կանխարգելել այն ապրանքների ապօրինի վաճառքը, որոնք գովազդում են որպես COVID-19-ի կանխարգելման կամ բուժման միջոցներ։ Հայաստանի և Ղազախստանի իշխանությունները սերտորեն աշխատում են սննդամթերքի ոլորտի տնտեսվարողների հետ՝ ապահովելու լավ գործելակերպերին հետևելը և աշխատակիցներին լավագույն փորձի վերաբերյալ ուղղորդումը՝ վիրուսի տարածումը նվազեցնելու համար։   

Այս սովորություններից մի քանիսը հավանաբար կարմատավորվեն։ Առաջիկայում ի՞նչ ակնկալել սննդամթերքի անվտանգության ոլորտից և ի՞նչ հետևանքներ դա կունենա ոլորտի կարգավորմամբ զբաղվող և իրավասու մարմինների համար։

Ես գիտեմ, որ տարածաշրջանի երկրների սննդամթերքի անվտանգության մարմիններն ակտիվորեն ուսումնասիրում են սննդամթերքի անվտանգության հնարավոր ազդեցությունները և իրենց աշխատաոճն ըստ այդմ փոփոխում, քանի որ տեղաշարժի սահմանափակումների պատճառով հեռավար աշխատանքն ազդում է նաև նրանց աշխատողների վրա։ Փորձելով հավասարակշռել պարենի մատակարարման շղթայի անվտանգության և ամբողջականության պահպանման անհրաժեշտությունն իր աշխատակիցներին պարտադրված սահմանափակումների հետ, սննդամթերքի անվտանգության ոլորտի կարգավորողները COVID-19 համավարակի ժամանակահատվածում պետք է չափազանց կարևոր ծառայությունների առաջնահերթություն սահմանեն և, ի վերջո, որոշ ընթացիկ աշխատանքներ կրճատեն: Համավարակի պատճառով ձեռք բերած փորձը կարող է խրախուսել սննդամթերքի անվտանգության ոլորտում այնպիսի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, ինչպիսիք են՝ էլեկտրոնային հավաստագրումը, բլոքչեյն տվյալները և էլեկտրոնային փաստաթղթավորման կիրառման մեծացումը։ 

Պարենի մատակարարման շղթայի որոշ փոփոխություններ, ամենայն հավանականությամբ, կպահպանվեն նաև համավարակից հետո։ Դրանց ներառում են առցանց պատվերները և երրորդ անձանց առաքումը, էլեկտրոնային առևտուրը՝ իրենց հետ բերելով նաև սննդամթերքի անվտանգության նոր ռիսկեր և մարտահրավերներ, որոնք պետք է ինչպես հարկն է վերլուծել և պատշաճ լուծում գտնել: Այստեղ շրջադարձային կարևորություն են ստանում հետագծելիությունը, տեղեկատվության փոխանակումը, տվյալների մշակումը և վերլուծությունը։

Ի լրումն սննդամթերքի առցանց վաճառքի, սննդամթերքի ոլորտի բիզնեսները պետք է շարունակեն հարմարվել, և նույնիսկ, փոփոխել իրենց բիզնես մոդելները, օրինակ՝ ռեստորանից վերածվելով «վերցրու հետդ» (takeaway) ծառայությունների։ Այս ընթացքում կարող են կամավորական խմբեր ձևավորվել, որոնք սննդամթերքի ոլորտում նոր գործելակերպեր կսահմանեն։ Արգելափակման միջոցառումների ավարտից հետո սննդամթերքի բիզնեսը ոտքի կկանգնի և կհարմարվի՝ իրականացնելով ֆիզիկական հեռավորության միջոցառումներ և մեծացնելով սանիտարահիգիենիկ հնարավորությունները և իրենց աշխատակիցների առողջության պահպանումն ամենօրյա գործընթացների մաս կդառնա։

ՊԳԿ-ի դերը տարածաշրջանում

ՊԳԿ-ն օժանդակում է մատակարարման շղթաների շարունակականությունն ապահովող գործողություններին, որպեսզի համավարակի ժամանակ մարդիկ անվտանգ և սննդարար պարենամթերք ունենան։ Սա ներառում է նաև կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունների գնահատման հարցում երկրներին օգնության տրամադրումը, գյուղատնտեսական և պարենային համակարգերի քաղաքականությունների մշակման խորհրդատվությունը՝ կենտրոնանալով սննդամթերքի անվտանգության վրա, թեմատիկ վեբինարների կազմակերպումը, ինչպես նաև գիտելիքի և լավագույն գործելակերպերի փոխանակմանն օժանդակումը։ Ես մեծապես խրախուսում եմ երկրներին՝ կիսվելու մեզ հետ COVID-19-ի ժամանակահատվածում ձեռնարկված գործողություններով և ձեռք բերված փորձով

ՄԱԿ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին