f

Անկախ

«Բստրել» բառը սազում է ձեր կերտած իրավական պետությանը, որտեղ դուք դեռ գլխավոր դատախազ եք։


Հարգե՜լի պարոն գլխավոր դատախազ

Հարգե՜լի Արթուր

Մեկ անգամ ձեզ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ լիրիկական զեղումների եւ երկար ու «գեղարվեստականացված» տրակտատների սիրահար պերսոնաժի միջոցով աշխատեք ինձ չպատասխանել։ «Բստրել» բառը սազում է ձեր կերտած իրավական պետությանը, որտեղ դուք դեռ գլխավոր դատախազ եք։ Գիտեմ, որ տիրապետում եք երկար խոսելու ու ոչինչ չասելու նուրբ արվեստին, ձեր դեպքում արդեն՝ արհեստին։

Ձեր ասածները ոչ մի աղերս չունեն իրականության հետ։ Մի փորձեք ինձ ուղղված ազգային - ազատագրական բալլադի մեջ շտկել ձեր հաղորդումների ու մյուս մարմինների ասածների միջեւ առկա հակասությունները, ձեր հաղորդման թերությունները՝ թե բա ավարտված գործով են հաշվել եւ այլն, 327 հոդվածը առանձին կար եւ այլն։ Դրա համար ընթեռնելի ու նորմալ են գրում, դրա համար «կոռուպցիայի դեմ մի այլ կարգի պայքարող » անվանակարգին արժանանալու համար խառը ու անհասկանալի հակասող թվեր չեն գրում։ Ամբիոնից այլ թվեր չեն հնչեցնում։ Հա ու մի բան էլ՝ եթե կալանքների թիվը միայն 327-ով էր պայմանավորված ապա կբացատրեք այդպես գրելու իմաստը՞՞՞՞՞։ Գաղտնի՞ էիք պահում։ Մտածում եք չե՞նք կարող գումարել հանել։

Ձեր ասածից ստացվում է, որ միայն 327 հոդվածով ( ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը) կալանքի գրեթե նույնքան միջնորդություն է եղել, որքան բոլոր հանցագործությունների մասով միասին վերցրած։ Սա ավելի լուրջ թեմա է, քան ամբողջ նախորդ գրածս։

Հ.Գ. Արթուր հուսամ հասկացար, ինչու չէի նշել այդ հոդվածը։ Ու եթե անկեղծ՝ ես քո փոխարեն չէի փորձի շտկել մի շարք մարմինների սխալները։ Մինչ այս պահը ելել էի դատախազության հաղորդման ճշմարիտ լինելուց։ Միայն քո բանավոր խոսքի ու հաղորդման մեջ առկա հակասություններն էին, որ պարզաբանելու կարիք կար։

Հ.Գ.1 Կոռուպցիայի դեմ պայքարի գծով ձեր վերականգնած թվերը, ինչքան կուզեք մանիպուլացրեք, դրանք մի քանի անգամ քիչ են քան նույն ժամանակահատվածում բոլորիդ պարգեւավճարները։

Առողջ եղիր։

Արփինե Հովհաննիսյան ՖԲ Գրառում Արթուր Դավթյան

«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
UFC․ Արման Ծառուկյանը դասակարգման առաջին համարն է
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն
Մենք բնականոն աշխատում ենք. ՔԿ-ի, ասածին ավելացնելու բան չունենք.ԱՆ խոսնակը՝ նախարարությունում խուզարկությունների մասին
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողությունների համար 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ
«Դեմս փակեց ու սկսեց վիրավորել. ես միայն հրել եմ ու անցել» Հակոբ Ասլանյանը ներկայացրեց տրանսպորտում տեղի ունեցածը
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում
Չէի պատկերացնում որ կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում. Գեղամ Մանուկյան
Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի
Փորձագետ. Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից
Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները. ուղիղ
Ստեղծվել է նոր հարթակ` Ադրբեջանի տարածող ապատեղեկատվությունը կանխելու նպատակով
Ավելին
Ավելին