f

Անկախ

Ես մարդ եմ, ով ընդամենը սիրում է ստեղծագործել, սիրում է արվեստը, բնությունը և գույները. Մելինե Մաթևոսյան


Իզուր չէ, որ Գյումրին կրում է Հայաստանի մշակութային մայրաքաղաքի պատվավոր տիտղոսը: Գյումրին հայի համար աշխատասիրության, տաղանդի ու ոգու քաղաք է, արհեստի ու արվեստի քաղաք է: Եվ  չնայած սոցիալ-տնտեսական ծանր տարիներին, գյումրեցի երիտասարդ ստեղծագործողները շարունակում են արարել՝ զարմացնելով Գյումրի այցելող հյուրերին։

Երիտասարդ գեղանկարչուհի Մելինե Մաթևոսյանը ցանկանում է նկարել  յուրաքանչյուր ակնթարթ,ապրեցնել խոր բովանդակությամբ: Քանզի իր մեջ ակնթարթորեն փայլատակող միտքը անտեսանելի բնությունն է,իսկ բնությունը ակնթարթ և տեսանելի միտք. «Բնությունն իր մեջ թաքցնում է անթիվ ակնթարթներ:Ամեն ակնթարթի մեջ այնքան ժամանակ և կյանք կա,որ բնությունը ստիպում է ինձ հավատալ հավերժության մասին»:

 Մելինե  Մաթևոսյանը   ծնվել  է  Գյումրի քաղաքում:  Սովորել է  Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու  մասնաճյուղի գեղանկարչության բաժնում:  Մասնակցել է թե անհատական,  թե խմբակային բազմաթիվ  ցուցահանդեսների  Հայաստանի տարբեր մարզերում,  Հայաստանից դուրս՝ այլ երկրներում:  2020թ.  հիմնել է   «Մելա»  արվեստի ստուդիան,  որտեղ  ուսուցանում  է գեղանկարչություն :  Բացի նկարելուց  Մելինեն նաև գրում  է  բանաստեղծություններ, տպագրվել  է  մի քանի գրքերում,  պատրաստում  է  զարդեր և զբաղվում  մանրանկարչությամբ:
Երիտասարդ գեղանկարչուհու համար  ներշնչանքի  աղբյուր են ծաղիկները.        «Ծաղիկներն ինձ համար կատարյալ են ամեն ինչում: Փորձեցի մի անգամ պարզել,թե ինչու՜ եմ այդքան շատ սիրում ծաղիկներ:Ծաղկի մեջ ես տեսնում եմ Աստվածային կատարելության   արդյունքը:Այն գեղեցիկ է ու անթերի:Ծաղիկների ամեն մի թերթիկները տեղադրված են ամեն մի ճշտությամբ ու խնամքով,երբ նայում ես սիրտդ լցվում է քնքշանքով և ուզում ես շոյել նրանց նուրբ թերթիկները:Ես այդպես էլ կանեի,բայց չեմ անում,վախենում եմ վնասել:Մնում է միայն նայել,հիանալ և իհարկե նկարե՜լ,նկարել... Կուզենայի,որ մարդիկ փորձեն նմանվել նրանց:Արդյունքում մենք կլինենք ավելի մեղմ,քնքուշ,գեղեցիկ,հաճելի և որ ամենակարևորն է՝  կատարյալ:   Սիրում եմ Ձեզ ծաղիկներ,դոք իմ ներշնչանքն եք…»

«Անկախ»-ի  զրուցակիցն  է  երիտասարդ գեղանկարչուհի  Մելինե Մաթևոսյանը:

-Մելինե, ինչպե՞ս   որոշեցիք   նկարիչ  դառնալ, ովքե՞ր էին քաջալերողները։  Հետհայաց անդրադարձով  ներկայացրեք  Ձեր  ճանապարհը  դեպի արվեստ:

-Արվեստի  զարգացումը  իմ  մոտ սկսվեց  դեռ  մանուկ հասակից,  երկու տարեկան էի,  երբ առաջին անգամ նկարեցի: Մայրիկս միշտ պատմում է, թե ինչպես եմ  տարեկան հասակում  նրանից թուղթ և մատիտ ուզել և վերցնելով մատիտը անմիջապես թղթի վրա նկարել եմ խաչ, ու դա եղել է իմ առաջին ստեղծագործությունը,  որը  շարունակվեց առ այսօր: Ամեն օր մի նոր նկար էի նվիրում ընտանիքիս անդամներին, ու նրանք ինձ միշտ ոգևորում էին՝ ասելով, որ ինձ մոտ շատ լավ է ստացվում նկարելը:Երբ  աշխատանքներս հավանում էին,  ուրախանում էի և ավելի շատ  երազում նկարչուհի դառնալու մասին: Շարունակելով  ստեղծագործելը ՝ ծնողներիս խորհրդով ընդունվեցի Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ:  Դա  արվեստին մոտ լինելու,մեծ գիտելիքներ ձեռք բերելու  մեծ հնարավորություն էր:

-Քանի՞ տարի  եք  ստեղծագործում  և  ին՞չ  հաջողություններ  եք  ունեցել։

-Ստեղծագործում եմ  բավականին երկար ժամանակ և  ունեցել եմ շատ հաջողություններ,մասնակցել եմ բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսների, տպագրվել եմ  տասից ավելի գրքերում,մասնակցել եմ մի շարք միջազգային ծրագիրների Հայաստանում, Նիդեռլանդներում, Վրաստանում:  Ներկայացրել եմ Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին  և ստացել  բազմաթիվ  մրցանակներ, պատվոգրեր, շնորհակալագրեր, հավաստագրեր և դիպլոմներ

-Կարծրատիպ կա, որ հայկական նկարչությունը տաք նկարչություն է, գերիշխողը տաք գույներն են:Կարմիր գույնը  քո կտավներում ևս շատ է, կարծես նկարում եք «Մինասի գույներով»: Ունե՞ք նախընտրած նկարիչներ, որոնց երանգին ու պատկերին նախապատվություն եք տալիս:

-Հայկական  նկարչությունը իսկապես տաք նկարչություն է,պատճառը մեկն է` Հայաստանը շատ  ջերմ երկիր է,  թե իր բնակիչներով, թե  բնությունով:  Եվ  ինչպես  կարող էր այդքանից հետո գերիշխողը տաք գույները չլիներ.  Հայաստանը կարմիրների, դեղինների և կանաչ գույների երկիր է:Այդ իսկ պատճառով իմ բնանկարներն էլ տաք գույներով են ստացվում` Մինասի  գույներով:  Սիրում եմ Մինաս Ավետիսյանի գույները,նրա նկարներից այնքան բան կա սովորելու

-21-րդ դարը նոր մտածողություն է բերել իր հետ բոլոր ասպարեզներում, այդ թվում նաև նկարչության մեջ. ինչպե՞ս եք վերաբերվում  մեր  դարի մատուցած  ազատությանը: Կարող  է արդյո՞ք արվեստի էությունը փոխվել ժամանակի  ընթացքում:

Ամեն  դար նոր մտածողություն է  բերում իր հետ, նրա մատուցած ազատությամբ  արվեստի էությունը կարող է ենթարկվել փոփոխության,պահպանելով հիմքը` զարգանալ,ավելի կատարելագործվել, քանզի  լավագույն  նորը՝  կատարելագործված հինն է:Նկարիչը պետք է իր մտքերը, հույզերը, զգացմունքները արտահայտի ազատ:Ազատությունը նկարիչին տալիս է անկաշկանդ,անկեղծ արտահայտվելու հնարավորություն և ես ուրախ եմ,որ 21-րդ դարը մեզ ընձեռնել է հնարավորություն ազատ ստեղծագործելու:

-Ո՞ր  նկարիչների  արվեստն  է  ուղղորդել  ՁեզՈՒ՞մ աշխատանքներն են  ձեզ  ոգեշնչում։

-Նախընտրում եմ իմպրեսիոնիստներին:  Երևի պատճառն այն է,  որ ես էլ նրանց նման  սիրում եմ ստեղծագործել  բնության  գրկում, վրձնահարվածներ տալ կտավին,  այնպես որ գույների միացումը տեղի ունենա  դիտողի աչքի առաջ: Ուսումնասիրելով նրանց ստեղծագործությունները ավելի ու ավելի եմ սիրել ինձ շրջապատող բնությունը: Նախ և առաջ սիրել եմ բնության հոգին,որը իմ մեջ նոր շունչ է արթնացնում: Երբ լինում եմ տխուր,բնության գրկում նկարելով բարձրանում է տրամադրությունս,ինձ զգում եմ հեքիաթային ու ասես ամեն ինչ իմ պատկերացումով լինի: Իմ բնանկարներով ցանկացել եմ օգնել մարդկանց, որպեսզի պատկերացում ունենան գեղեցիկ բնության մասին:  Նախընտրում եմ  Կլոդ Մոնե, Էդուարդ Մանե, Օգյուստ Ռենուառ, Էդգար Դեգա: Ոգեշնչում են ինձ նաև Վան Գոգի ստեղծագործությունները:

- Որպես սկսնակ  արվեստագետ  որքանո՞վ  եք  Ձեզ  գնահատված զգում, շատ է խոսվում, որ հանրությունը հեռացել է արվեստից և իրական  արվեստն  այլևս  պատշաճ  չի գնահատվում:

-Որպես սկսնակ արվեստագետ ես ինձ գնահատված եմ զգում, կարելի է ասել կատարվել է երազանքներիցս մեկը,իմ արվեստը սիրված է և գնահատված:  Նկարում եմ,հասել եմ շատ հաջողությունների, շարունակում եմ սովորել և զարգացնել  իմ այդքան սիրելի արվեստը: Հանրությունը միշտ էլ մոտ է եղել արվեստին: Իսկ հիմա ավելի հաճույքով, սիրով և հետաքրքրությամբ են  մարդիկ  մասնակցում ցուցահանդեսների, ցուցասրահները միշտ լի են արվեստասեր մարդկանցով, այդ ամենն արդեն իսկ խոսում է հանրության կողմից արվեստի բարձր գնահատման մասին:

Մելինե  ջան  Գյումրիում ունեք արվեստի կենտրոն, որտեղ երեխաներին, ինչու չէ՝ մեծահասակներին ուսուցանում եք  գեղանկարչություն: Ի՞նչ կպատմեք ձեզ մոտ գործող «Մելա» արվեստի ստուդիայի  խմբակների  ու նրանց  գործունեության մասին:

«Մելա»  արվեստի ստուդիայում սովորել կարող են բոլոր արվեստասեր մարդիկ` երիտասարդներ, մեծահասակներ  և երեխաներ՝   երեք  տարեկանից սկսած: Ուսուցանում ենք գծանկարչություն, գունանկարչություն, կոմպոզիցիա և էտյուդ: Ամեն օր աշակերտները զարմացնում են մեզ իրենց աշխատանքներով: Մեծ սիրով են հաճախում բոլորը: Հատկապես երեխաների մեջ մենք փորձում ենք արթնացնել սերը արվեստի, բնության և գույների հանդեպ, որպեսզի կարողանան գնահատել գեղեցիկը` աշխարհը  ընկալելով պայծառ  և լուսավոր:

-Տեղյակ եմ, որ Գյումրիում  «Դասական  ուրբաթ»  նախագիծը  մեկնարկեց  Ձեր «Ակնթարթներ» խորագիրը կրող  ցուցահանդեսովԻսկ որքա՞ն  հաճախ եք հանդես գալիս անհատական  ցուցահանդեսներով  ու դրանք ինչպիսի՞ բնույթ են կրում։

Անհատական ցուցահանդեսներով  հանդես գալիս եմ, սակայն  ոչ հաճախ: Պետք է պատրաստված լինել հանրության առաջ ներկայանալիս, անհրաժեշտ է նոր ասելիք, որպեսզի  չհիասթափեցնես դիտողին,որպեսզի ցուցադրվելուց դիտողը կանգ առնի քո ստեղծագործության դիմաց՝ նկարդ հավանելու կամ չհավանելու դեպքում,բայց երբեք անտարբեր չանցնի:

-Քո  աշխատանքներում կարծես  միաձուլել  ես  տարբեր  գեղարվեստական  ուղղություններ, սինթեզել  նկարազարդ  և արտահայտիչ  աբստրակցիայի  տարրերը տպավորության տեխնիկայով  և  բովանդակությամբ: Եթե  մասնագիտորեն  բնորոշենք՝  ի՞նչ  ուղղություն,  ի՞նչ  ոճ  եք  ներկայացնում:

Ներկայացնում եմ իմպրեսիոնիզմը: Կան նկարներ, որ իմպրեսիոնիստական ոճին միաձուլում եմ ֆիգուրատիվ և էքսպրեսիվ աբստրակցիայի տարրեր,և գրեթե ամեն տեղ իմ ստեղծագործությունների մեջ, օրինակ` ծառերը, նրանց ճյուղերը,երկինքը վերածում եմ վրձնահարվարծների,կետերի և գծերի՝  տեղ-տեղ կորցնելով և պահելով նրանցից որոշ մասնիկներ:

-Այսօր  շատ  ստեղծագործողներ   իրենց   ապագան,  իրենց  հաջողության  բանալին  տեսնում են ԵրևանումՄելինեորտե՞ղ  եք  պատկերացնում  Ձեր  հետագա   գործունեությունը՝ Գյումրիու՞մ,  թե Երևանում:

Գյումրին  իմ  ծննդավայրն է,այստեղ եմ ապրել,սովորել: Օրեցօր ծաղկող իմ սիրելի քաղաքը՝  միախառնված իր հին գեղեցկությամբ,   ինձ միշտ  ոգեշնչել է:   Իմ ապագան, հետագա  գործունեությունը   ևս  տեսնում եմ միայն  իմ սիրելի քաղաքում՝  Գյումրիում:

-Ամեն նկարիչ  յուրովի  է  իրեն  մեկնաբանում, որպես  նկարիչ՝  ինչպե՞ս   կբնորոշեիք   Ձեզ:

Ես մարդ եմ,  ով ընդամենը սիրում է ստեղծագործել , սիրում  է արվեստը, բնությունը  և  գույները

Հարցազրույցը՝  Թամարա  Թորոսյանի

Մելինե Մաթևոսյան հարցազրույց

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին