f

Անկախ

Օրենքի խախտում. Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը


Ս.թ. հունիսի 5-ին «Հայկական ժամանակը» հրապարակել էր հոդված այն մասին, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր՝ Արտյոմ Խաչատրյանը, որպես մեղադրյալ է ներգրավված ՀՀ քրեական օրենսգրքի չորս հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

 

Տեղեկացնում ենք, որ այս գործընթացն օրենքի խախտմամբ իրականացվել է Արտյոմ Խաչատրյանից և Խաչատրյանների ընտանիքի փաստաբանական թիմից խիստ գաղտնի: Ոչ նախքան մեղադրյալ ներգրավելը և հետախուզում հայտարարելը, ոչ էլ դրանից հետո այդ մասին վերջիններս չեն տեղեկացվել և դա այն դեպքում, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող կոնկրետ քրեական գործով քննչական խմբի անդամները գրեթե ամենօրյա ռեժիմով խուզարկություններ էին կատարում Խաչատրյանների, այդ թվում՝ հենց Արտյոմ Խաչատրյանի բնակության վայրերում:

 

Նույնիսկ խուզարկությունների ընթացքում որևէ անգամ որևէ ծանուցագիր չի հանձնվել Արտյոմ Խաչատրյանին քննչական մարմին կանչելու վերաբերյալ, ինչը չի խանգարել, սակայն, որ քննչական մարմինն առանց որևէ հիմքի հետախուզում հայտարարի Արտյոմ Խաչատրյանին:

 

Կարծում ենք, որ այս գործընթացները նման գաղտնիության ռեժիմով իրականացնելու միակ պատճառն այն է, որ նախաքննական մարմինը ևս քաջ գիտակցում է դրանց անօրինականությունն ու անհիմն լինելը, ուստի այդ կերպ ՀՀ քաղաքացի Արտյոմ Խաչատրյանին և Խաչատրյանների փաստաբանական թիմին զրկել են այդ գործընթացներին ներգրավվելու, անօրինականությունները բացահայտելու և դրանց մասին բարձրաձայնելու, ինչպես նաև Արտյոմ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության հնարավորությունից:

 

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ավագ որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, դեռևս այս տարվա ապրիլի 28-ի իր հայտարարությունում հանրությանը տեղեկացրել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) իր առջև պահանջ է դրվել ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը և հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերությունը։

Ավելի ուշ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք առաջադրվեց առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ։ Իր հայտարարության մեջ նա նաև նշել էր, որ նույնաբնույթ գործողություններ կիրականացվեն նաև իր եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմնեի, ինչպես նաև իրենց հետ առնչվող այլ անձանց նկատմամբ։

Փաստաբանական թիմ

 

Ինչպես տեսնում ենք, Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունում նշված պաշտոնատար անձինք «իրենց խոսքի տերն են», և իրար հետևից իրականություն են դարձնում նույն հայտարարությունում նշված «խոստումները», որոնք այս անգամ արդեն դրսևորվել են Արտյոմ Խաչատրյանին ևս անօրինական և անհիմն կերպով ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ մեղսագրելով, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելով ու հետախուզում հայտարարելով:

 

 

Արտյոմ Խաչատրյան հետախուզում կալանավորում

Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկ
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Ավելին
Ավելին