f

Անկախ

Նոր տարվա դիմավորումն Արցախում հին ժամանակներում


Ինչպես հայկական մյուս մարզերում,այնպես էլ Լեռնային Ղարաբաղում հեթանոսական տոների ժառանգորդ քրիստոնեական տոները սերտորեն ձուլվել են հեթանոսական ծեսերին: Ժողովրդի գիտակցության մեջ վերջիններս հաճախ շատ ավելի ցայտուն ու ընդգծված են, քան եկեղեցական քրիստոնեական բարեպաշտության այս կամ այն կողմերը: Տարբեր տարիքի մարդկանց լայն մասնակցությունը տոներին արտահայտվում էր ոչ թե հոգևորականների մասնակցությամբ կատարվող եկեղեցական պատարագներով ու թափորներով, այլ ժողովրդական զվարճանքների ձևով:

Թերևս պատահական չէ, որ քրիստոնեական խորհրդանիշ խաչն ու սրբապատկերը մասնավոր տներում չէին դրվում: Լեռնային Ղարաբաղում ոչ մի տեղ բնակելի տան մեջ դրանք չէիր գտնի, բացի սուրբ օջախներից, այն էլ` շատ հազվադեպ: Նույնիսկ զոհակենդանու մորթելը միշտ չէ, որ պահանջում էր հոգևորականի ներկայություն:

Կային տոներ, որոնք ամենևին չէին նշվում եկեղեցու կողմից: Այդպիսին էր Նավասարդը` հին հայկական նոր տարվա տոնը, որը դարեր առաջ հանդիսավոր ու շքեղ տոնում էին հայ թագավորները ողջ ժողովրդի մասնակցությամբ: Այն մինչև XIX դ. վերջը և XX դարը պահպանվում էր Լեռնային Ղարաբաղի բոլոր գյուղերում: Ճիշտ է, Շուշի քաղաքում այն մոռացության էր տրվել և փոխարինվել հունվարի 1-ի տոնակատարությամբ` փոխադարձ այցելություններով ու շնորհավորանքներով, սակայն գյուղական բնակչության շրջանում Նավասարդի նախօրեին շարունակում էին թխել զանազան թխվածքներ, եփում էին ոչխարի մսով ու ցորենի ձավարով կորկոտ, տան բոլոր անդամների, հատկապես երեխաների համար գնում էին նոր շոր ու կոշիկ, մայրը երեխաներին չիր ու քաղցրավենիք էր բաժանում, փեսան ու նրա հարազատները հարսին նվերներ` գլխաշոր, գուլպա, զգեստի կտոր, միրգ ու քաղցրավենիք էին տանում: Երբեմն այդ նվերները նախորդ գիշերը շորի մեջ փաթաթած աննկատելիորեն տուն էին իջեցնում երդիկից: Այդպիսի նվերներ էին փոխանակում նաև հարևաններն ու բարեկամները: Հատկանշական է, որ այդ օրը տանտերերը հատուկ շնորհավորում էին գյուղի տանուտերին և քահանային ու նվերներ տանում նրանց: Այդ օրը բակում ծառերից կարմիր գույնի շոր ու զանազան կարմիր լաթի կտորներ էին կախում:

Նավասարդը հնում, այսինքն` հեթանոսության ժամանակներում, տոնում էին օգոստոսի 11-ին, իսկ արդեն XIX-XX դդ.` նոյեմբեր ամսին: Թե ով է այդ տոնը օգոստոսից տեղափոխել նոյեմբեր, անհայտ է: Հեթանոսության ժամանակներում այն նվիրված էր գլխավոր աստծուն` Արամազդին, որը հիմնադրել էր նոր տարին: Նավասարդի օրը մարդիկ նրան իրենց աշխատանքի բարիքներից էին նվիրաբերում, քանի որ նա համարվում էր իրենց նյութական բարեկեցության պահապանը: Այդ տոնին առանձնապես ուրախանում էին գյուղացիները:

Արդեն XIX-XX դդ. այդ տոնը քաղաքներում չէր տոնվում, այլ միայն գյուղական բնակավայրերում:Այդ տոնին նախորդում էր շաբաթական պահքը (Սբ Հակոբ): Այդ շաբաթվա ուրբաթ օրվա գիշերը թխում էին «կրկենի» հացը` դրա խմորի մեջ դնելով սիսեռ, բակլա կամ մանր դրամ` ի նշան դովլաթի (ունևորության): Թխված հացը բաժանում էին տան անդամների և կենդանիների թվով մասերի: Ում բաժնում հայտնվեր այդ սիսեռը, նա էլ կդառնար իր ընտանիքի հարստության պահապանը նոր տարում: Հաջորդ օրը` շաբաթ, ուտում էին «կորկոտ»: Ընդ որում, բակում կախում էին կարմիր գույնի շոր` ի նշան Եգիպտոսից հրեաների դուրս գալու:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

անցյալից Արցախի Հանրապետություն Հայաստան նոր տարի 2020 ամանոր

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Նայում են մարդկանց աչքերի մեջ ու խաբում
Երբ ՄԵԾ մարդկանց ներկան տնօրինում են մարդուկները
Հայաստանի քաղավիացիայի շուրջ սեղծված իրավիճակի ու պաշտոնական մանիպուլյացիաների մասին
Քաղավիացիայի կոմիտեի տված լիցենզիայով Եվրոպա թռչող ոչ մի բորտ երբևէ խնդիր չի ունեցել
Չեմ դիմում ձեզ, որ ի վերջո մարդ դառնաք, քանզի դա ձեր մոտ այլևս չի ստացվի
«Արև Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի էլեկտրամոնտաժողը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել ու մահացել է
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների  թիվը 156-ի է հասել
Ես պատրաստ եմ պետական մահափորձի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարանՔոչարյանի ֆրանսահայ փաստաբան
Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն
Բժիշկը՝ կորոնավիրուսը կանխելու նպատակով ջրի անհրաժեշտության մասին
Երկու ավիաընկերություններ պարզապես ժամանակավորապես զրկվել են եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից.Տաթևիկ Ռևազյան
Զգուշացում գործող իշխանավորին. Երկիր ծիրանի
Սերգեյ Ավետիսյանի փոխարեն բերևեցին դրեցին տոմսավաճառ Տաթևիկ Ռևազյանին, որը թքած ունի հայրենիքի վրա. Նարեկ Մալյան
Առայսօր Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել
Վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով վարակված 25 պացիենտ կա. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Թրամփը բացատրել է, թե ինչու բժշկական դիմակ չի կրում
Իմբիրի, սխտորի, կիվիի գինը էական աճել է, բայց խոզի մսի, բենզինի և այլ ապրանքների գներ էլ էական իջել են. Իմ քայլի պատգամավոր
Հանրապետությունում դեռ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում փրկարարները դի են հայտնաբերել
Պոպուլիզմի մահը
Հիմա առաջնային է դարձել մարդակենտրոնությունը ու մարդասիրությունը բոլոր հարթություններում. Արփինե Հովհաննիսյան
Արտաշատի բժշկական կենտրոնը օրեր առաջ վերապրոֆիլավորվեց և այսուհետ սպասարկում է միայն կորոնավիրուսով պացիենտներին
Փլուզում է տեղի ունեցել Վարդաշեն փողոցում. տուժածներ չկան
Տոմսերի ձեռքբերման հարցում առաջնահերթություն է տրվել այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր վերջին օրերին ՌԴ այլ քաղաքներից տարանցիկ ճանապարհով ժամանել էին Մոսկվա. Դեսպանություն
ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ
Ավելին
Ավելին