f

Անկախ

Իրանից Հայաստանին հղվող նման ուղերձները հարիր չեն երկու երկրների պատմական բարեկամությանը


Անցած շուրջ 3 ամիսների ընթացքում բարեկամական Իրանում պարբերաբար տարբեր մակարդակներում անհարկի շահարկվել է Թել Ավիվում Հայաստանի դեսպանատան բացման թեման։ Ընդ որում, քաղաքական հայտարարությունները, մամուլի հրապարակումները, տարաբնույթ բողոքի գործողություններն ակամայից տպավորություն են ստեղծում որոշ ոչ բարեկամական շրջանակների կողմից կազմակերպված և ուղղորդված բացահայտ հակահայկական անհեռատես քարոզչական գրոհի, որը հարիր չէ երկու հարևան երկրների և ժողովուրդների՝ հազարամյակներով թվագրվող բարեկամության տեսանկյունից։

Առնվազն մտահոգիչ է, որ հերթական անգամ հիշեցնելու անհրաժեշտություն է առաջանում՝ Հայաստանն անկախ և ինքնիշխան պետություն է և, ինչպես միջազգային ընտանիքի անդամ մյուս պետությունները, անկախ է նաև արտաքին քաղաքականություն վարելու, որևէ երկրի հետ հարաբերությունների զարգացման ձևի և բովանդակության ընտրության հարցերում՝ բնականաբար հիմնված ազգային և պետական շահի վրա։

Բացի այդ, Երևանը մշտապես ունեցել է սկզբունքային, հավասարակշռված և արտաքին հարաբերություններում մեկը մյուսին չստորադասող, տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը միտված հստակ քաղաքական ուղեգիծ, նաև վստահելի գործընկերոջ ընկալում, ինչն ապացուցվել է պատմականորեն: Հայաստանը երբեք կշեռքի նժարներին չի դրել տարբեր բարեկամական երկրների հետ հարաբերությունները, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-ի և Իրանի հետ համագործակցությունը՝ առավելագույն ջանքեր գործադրելով դրանց զուգահեռ զարգացման և խորացման ուղղությամբ։

Հայաստանը պատմական Պաղեստինի տարածքում ունի բացառիկ ազգային շահեր, և դրանց պաշտպանությունն օրակարգային էր դարձնում Իսրայելում ՀՀ դեսպանատան հիմնումը։ Հետևաբար, բոլոր բարեկամական, այդ թվում մուսուլմանական երկրները պետք է գիտակցեն նշվածը, ինչպես Հայաստանն է ըմբռնումով մոտենում, օրինակ, ոչ բարեկամական Ադրբեջանի հետ տարաբնույթ հարաբերություններ զարգացնելու հարևանների և գործընկերների իրավունքին։

Արմեն Պետրոսյան ՖԲ Գրառում Իրան Բողոքի ակցիա

Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
Ավելին
Ավելին