Վերջին օրերին բավականին կայուն վիճակ է, թեստավորման քանակը օրական հասնում է շուրջ 30-ի: Այս պահին փաստացի ունենք 130 վարակակիր, որոնցից 26-ը գտնվում են բժշկական հաստատություններում։ Այս մասին այսօր՝ հունիսի 10–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` խոսելով մարզում համավարակով պայմանավորված իրավիճակի մասին:
«Վարքականոնների առումով բավականին լավ պատկեր ունենք, մարդիկ պահպանում են դրանք: Առավելագույն հսկողություն ենք ապահովում հատկապես սպասարկման կազմակերպությունների իրականացվող միջոցառումների նկատմամբ, փորձում ենք դրանք հասցնել 0-ի, եթե պարտադրված միջոցառում չէ»,- ասել է նա:
Մարզպետի խոսքով ` մարզում կա լրացուցիչ ծանրաբեռնվածություն այն առումով, որ տարածաշրջանը նաև տուրիստական գոտի է, հատկապես ոչ աշխատանքային օրերին մեծ քանակությամբ հյուրեր են լինում, և այդ օրերին լրացուցիչ ավելանում է մոնիտորինգային ծանրաբեռնվածությունը:
«Այս պահի դրությամբ ունեցել ենք մահվան գրանցված 8 դեպք, ինչ վերաբերում է ծանր դեպքերին երեկվա դրությամբ ինտենսիվ թերապիայում մենք ունեինք 3 հիվանդ»,- ասել է Հայկ Չոբանյանը: