f

Անկախ

Թուրքական և սիրիական բանակները փոխադարձ հարվածներ են հասցրել. Անկարան զրահատեխնիկա է ուղարկել Իդլիբ


Թուրքական զինվորականները Իդլիբ քաղաքի մոտ թեժացած զինված առճակատման խորապատկերում հարվածներ են հասցրել Սիրիայի կառավարական բանակի դիրքերին: Անկարան դա բնորոշում է որպես պատասխան իր զինվորականների վրա կրակոցներին և սպառնում է շարունակել ռազմական գործողությունները Դամասկոսի դեմ: Միանգամից մի քանի արաբական հեռուստակայաններ հաղորդում են թուրքական զինվորականների շարասյուների շարժման մասին դեպի այն շրջանը, ուր Դամասկոսի ստորաբաժանումները ակտիվ հարձակումներ են կատարում:  

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Մոսկվային չմիջամտել այդ բախմանը: «Մենք հաշիվ ենք մաքրում ոչ թե ձեզ հետ, այլ սիրիական վարչակարգի: Մի փորձեք խանգարել մեզ»,- հայտարարել է նա՝ խոստանալով «այսուհետև էլ պատժել» Դամասկոսին «մեր զինվորներին սպանելու համար»:

Անկարայում ասում են, որ նախապես զգուշացրել են Դամասկոսին իրենց զինվորների տեղաշարժի մասին: Թշնամական կողմերի զինադադարի ռուսական կենտրոնում պնդում են, որ թուրքական ստորաբաժանումները պատահաբար են հայտնվել սիրիական կառավարական բանակի կրակի տակ, երբ նա կրակել է Բաշար Ասադի հակառակորդների դիրքերի վրա:

«Թուրքական զորքերի ստորաբաժանումները ս.թ. փետրվարի 2-3-ի մութ ժամերին, առանց ծանուցելու ռուսական կողմին, առաջ են շարժվել իդլիբյան ապաէսկալացիայի գոտու ներսում և հայտնվել սիրիական կառավարական զորքերի՝ ահաբեկիչների դեմ արձակած կրակոցների տակ»,- մեջբերում է euronews-ը Սիրիայում թշնամական կողմերի զինադադարի ռուսական կենտրոնի հաղորդագրությունը:

Ըստ վերջին տվյալների՝ փոխադարձ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 6 թուրքական և 13 սիրիական զինծառայող: Անկարան զրահատեխնիկայի շարասյուներ է ուղարկել Իդլիբ, ուր կառավարական բանակը հարձակողական գործողություններ է իրականացնում:

 

 

 

Աշխարհում

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին