f

Անկախ

Անհասկանալի պատճառներով Հայաստանում «թեստավորում-դրական պատասխան» հարաբերակցությունը մեկ շաբաթվա ընթացքում սահուն իջավ


Կորոնավիրուսը մոլեգնում է: Հայաստանում այն տարածվում է աննախադեպ արագությամբ:

«Հիվանդացում-առողջացում» պրոցեսն անկանխատեսելի ընթացք է ստանում։ Խոսքը չի վերաբերում միայն Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անհասկանալի վարակմանը, վարակակիր լինելու ընթացքում նրա վարքին, ու նաեւ՝ հակառակ բոլոր բժշկական նկարագրությունների՝ հրաշափառ առողջացմանը, խոսքը վերաբերում է ամենօրյա վիճակագրությանը։

Անհասկանալի պատճառներով Հայաստանում «թեստավորում-դրական պատասխան» հարաբերակցությունը մեկ շաբաթվա ընթացքում 38.5%-ից սահուն իջավ 24.4%-ի տոկոսի։ Այսպիսի անկումն, իհարկե, ուրախալի է, սակայն անհասկանալի։ Այս դեպքում, ելնելով իրականացված թեստերի քանակից, խոսքը չի կարող գնալ վիճակագրական թույլատրելի սխալի մասին, այլ կամ մեթոդաբանության փոփոխություն է, կամ պարզապես տվյալների մանիպուլյացիա։

Եթե մեթոդաբանություն է փոխվել, ապա անհրաժեշտություն կա այն ներկայացնել Հայաստանի քաղաքացիներին, քանի որ խոսքը նրանց առողջության մասին է: Ու նաեւ՝ մեթոդաբանության փոփոխության դեպքում որեւէ կերպ այս թվերի նվազումը չի կարելի համարել համաճարակի դեմ պայքարի հաջողության արդյունք։ Ավելին, պաշտոնապես պարզվեց, որ առողջապահության նախարարությունը վիճակագրություն չի վարում այն մասին, թե քանի թեստ է արվել պետպատվերի շրջանակում, եւ քանիսը՝ քաղաքացիների մասնավոր միջոցներով, ինչը կասկած է հարուցում, թե պետությունն, ընդհանրապես, տիրապետում է իրական թվերին։

Որեւէ լուրջ առողջապահական կամ կազմակերպական միջոցառում չի կատարվել, որը հնարավորություն կտար աճի տեմպերը շուրջ 37%-ով կրճատելու մեկ շաբաթվա ընթացքում։ Ցանցառություն կլիներ մտածելը, թե ամենուր դիմակներ պարտադրելը կամ այդ առիթով դիմակ-անդիմակ քաղաքացիներին ասֆալտին փռելը կարող է բերել այսպիսի հրաշալի արդյունքների։

Թերեւս, այս վիճակագրությունը հարմարեցվում է նրան, որ դեռ ծանր համաճարակային վիճակում երկարացվի արտակարգ դրությունը, ինչից հետո պետությունն աստիճանաբար կհայտարարի, որ արդեն վիճակը լավ է, էլ չեն հիվանդանում։ Անցած օրերին հրապարակված կոռուպցիոն բացահայտումները համաճարակի դեմ պայքարում կարող են հանգեցնել ատկատի այս մեխանիզմների չգործելուն, ուրեմն`այս իշխանությունները կկորցնեն կորոնավիրուսով զբաղվելու իրենց հետաքրքրությունը, նրանց տրամաբանությամբ՝ եթե մեջը փող չկա, էլ ինչի՞ զբաղվեն խնդրով։ Կհայտարարվի արտակարգ դրության երկարացում, որից հետո իշխանությունները ձեռքները կլվան այս խնդրից ու կասեն՝ ինչ ուզում եք, արեք, մենք մերն արեցինք ու թվերը դզեցինք։

Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում նոր կորոնավիրուս Նիկոլ Փաշինյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին