Ուկրաինայում աճում են կենտրոնախույս ուժերը, որոնց դեմ վճռական գործողություններ չձեռնարկելու դեպքում երկիրը կարող է արագ փլուզման եզրին հայտնվել: Այդ մասին »Украина 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Գրում է Gazeta.ru-ն։
«Երբ մենք ասում ենք, որ երկիրը կարող է փլուզվել․․․ այո, եթե մենք արագ փոփոխություններ չիրականացնենք, իրական գործեր չանենք, երկիրը կարող է և չլինել», - հայտարարել է Սահակաշվիլին:
Նա նաև հայտարարել է, որ «հարավում, արևելքում, արևմուտքում և հյուսիսում՝ ամեն տեղ» ամեն ինչ «շատ վատ է»՝ կենտրոնախույս ուժերի ամրապնդման պատճառով: