f

Անկախ

Նիկոր Փաշինյանը չի լսում Թորոսյանին և սեփական անհիմն կարգերն է թելադրում հանրությանը, ընդհուպ մինչև դիմակ կրելը դրսում


Շատ կարևոր ձեռքբերում ունի Հայաստանը, որի մասին այս քաղաքական քաոսի ներքո գրեթե ոչ մեկը չխոսեց. ՊԷՏ համակարգի ձեռքբերումը։ Սա ուռուցքաբանության համար մեծ ձեռքբերում է, որին տարիներ ենք սպասել։ Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆը (ՊԷՏ/ՀԿ) թույլ կտա ամենափոքր, շատ ավելի վաղ ու նշանակետային տեսնել ու բուժել քաղցկեղային գոյացությունը։ Ու սա շնորհիվ Արսեն Թորոսյանի։ Երկու տարի առաջ, նրա հետ հարցազրույց արեցինք և ՊԷՏ-ի հարցն էլ կար, իսկ հետո կառավարության նիստերից մեկում էլ բարձրացվեց ՊԷՏ-ի կարևորությունը։ Այսօր շատ քննադատություններ էն համացանցում հնչում Թորոսյանի ուղղությամբ։ Ես իրեն չեմ պաշտպանում, ինչպես երբևիցե ոչ մի պաշտոնյայի չեմ էլ պաշտպանել, կամ պաշտպանի, բայց ամեն դեպքում այս երկու տարվա մեջ դիալիզի բաժինները երկրում ավելացան և տեղադրվեց վերջապես ՊԷՏ-ը։

Թորոսյանի սխալները շատ են և հիմնականում դրանք մասնավոր սեկտորին պարտադրել, կամ շահագրգռել պետպատվեր կատարելն է, որը չկարողացավ անել։ Օրինակ Արմենիա ԲԿ, որը ունի ահռելի մեծ տարածք այդպես էլ կարգի չբերվեց ու նույնիսկ COVID -19 ի պայքարում Թորոսյանը նախընտրեց ոչ թե Հանրապետական հիվանդանոցը վերազինել, այլ կողքի Այրվածքների կլինիկան վերապռոֆիլավորել։ Մասնավորն էլ շարունակում է անորակ ու թանկ ծառայությունները։ Իսկ մարդկանց ձեռքն արդեն փող չկա։ Մյուսն ինչ դեռ չարվեց, դա համատարած մարդկանց առողջապահական ապահովագրության պրոցեսը չմեկնարկեց։ Ապահովագրության տեսակները նույնիսկ չքննարկվեցին դեռ։ Շտապ օգնության ծառայությունը չզարգացավ։ Ավելին. ՇՕ ծառայությունը կորոնավիրուսի պայմաններում գրեթե մեռավ։ Անհնար է 103 զանգել։

Երկար-բարակ չեմ գրի, բայց մի բան հստակ է. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ԼՍՈՒՄ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՀԻՄՆ ԿԱՐԳԵՐՆ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ, ԸՆԴՀՈՒՊ ՄԻՆՉԵՎ ԴԻՄԱԿ ԿՐԵԼԸ ԴՐՍՈՒՄ։

Նա որ պահին, ոնց ձեռք է տալիս իրեն այնպես էլ հրահանգում է ուժային կառույցներին նահայով վիրուս բուժել 10 հազ դրամ տուգանել։ Մեկ քայլում է Նիկոլը հանրաքվե քարոզելով, մեկ վիրուսին շան տեղ չդնելով, մեկ հանրաքվեն չեղարկելու համար բոլորին վախացնում վիրուսով...մեկ էլ մի այլ բան հորինում, կամ ստում։

Ու այսպես շարունակ մարդիկ հիմարացված, վախեցած, ապուշ կտրած հոգով ու մարմնով հիվանդանում են։ Այ սա ոչ մեկին հետաքրքիր չի՞:

Նարինե Կիրակոսյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Արսեն Թորոսյան ՊԷՏ համակարգ

Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Ավելին
Ավելին