f

Անկախ

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը


Պատիվ ունեմ հայտնելու, որ այսօր ԱԺ ԿԳՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովը
դրական եզրակացություն տվեց պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Արման
Բաբաջանյանի և իմ կողմից հեղինակված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի
նախագծին:

Հարկ եմ համարում հիշեցնել, որ սույն նախագիծը, որը համարում եմ մեկ և կես
տարվա օրենսդիր գործունեությանս կարևորագույն աշխատանքներից մեկը, գալիս է
փոխարինելու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքին, որը, ըստ իս, այլևս չի համապատասխանում ժամանակի պահանջներին, իմա՝ հնացած է:

Իսկ ինչի՞ մասին է սույն նախագիծը:

Օրենսդրական փաթեթի նպատակն է ապահովել յուրաքանչյուրի իրավունքը` ստանալու
հավաստի տեղեկատվություն, երաշխավորել խմբագրական անկախության և կարծիքի
արտահայտման ազատության իրավունքը, ապահովել տեսալսողական մեդիայի ոլորտը
կարգավորող մարմնի անկախությունը, հանրային տեսալսողական մեդիածառայությունների գործունեության նկատմամբ կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմնի անկախությունը, տեսալսողական
տեղեկատվության տարածքի պաշտպանությունն ու զարգացումը, ապահովել, օժանդակել և զարգացնել տեսալսողական հաղորդումների բազմազանությունը:

Նախագիծը սահմանում է տեսալսողական մեդիածառայությունների, տեսալսողական
տեղեկատվություն տարածողների կարգավիճակը, կանոնակարգում է լիցենզավորման,թույլտվության տրամադրման, ծանուցումների ստացման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, գործունեության ընթացքում ծագող
հարաբերությունները:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հանրային հեռարձակողների տեսալսողական արտադրանքի որակի բարձրացում, իրավական բարենպաստ և հեռանկարանային դաշտի տեղծում, ոլորտում հավասար մրցակցային միջավայրի ստեղծում, բարձրորակ լրագրության ստեղծում, մեդիա գրագիտության բարձրացում, ատելության խոսքի
նվազում, մեդիայի արդյունավետ կառավարում, մեդիա ոլորտում սեփականության իրավունքների թափանցիկություն, հավաստի և բովանդակալից մեդիա արտադրանքի ապահովում, պատասխանատվության անհատականացման ապահովում:

Օրինագծում ներկայացված են պահանջներ, որոնց առկայության դեպքում միայն որևէ սուբյեկտ կկարողանա համարվել ՀՀ-ում գործող տեսալսողական
մեդիածառայություն: Նախագծի կարևորագույն նպատակներից մեկն էլ տեսալսողական հաղորդումներում հավաստի տեղեկատվության ապահովումն է:

Նախագծով կարգավորվում է նաև մայրենի լեզվի անվտանգությունը. առաջարկվում է անցում կատարել հայերեն լեզվով հաղորդումների` անկախ տեսակներից:
Նախատեսվում է պահանջ, համաձայն որի, այլ լեզուներով տեսալսողական հաղորդումները պետք է կրկնօրինակել, հնչյունավորել կամ դրանք մատուցել բնօրինակով և ենթագրերով:


Մխիթար Հայրապետյան

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը Մխիթար Հայրապետյան

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին