f

Անկախ

Déjà vu․ ցանկացած նորը հնի կրկնությունն է


2018-ի իշխանափոխությունից հետո ակնկալվում էր, որ Հայաստանում պետք է ընթանան բուռն քննարկումներ, որոնց ընթացքում վերաիմաստավորվեր անցյալը, իմաստավորվեր կատարվածն ու ապագայի ծրագրեր մշակվեին: Ցանկացած հանրային ու պետական ցնցումներից հետո ակտիվանում է ինտելեկտուալ կյանքը: Դա չգրված օրենք է, սակայն ցանկացած օրենք ունի բացառությունները և նման բացառություն է այսօրվա Հայաստանը:

Իշխանության եկած «նոր» մարդիկ, որոնք իրենց հեղափոխականներ են կոչում ու խորհրդարանում մեծամասնություն ունեն, իրենց բացարձակապես այլ՝ հեղափոխականին ոչ վայել կերպ են դրսևորում՝ խորհրդարանում քվեարկում են ինչպես Բրեժնևի ժամանակների կոմունիստական կուսակցությունը՝ միաձայն։

Ավելին, «ախոյանների» դեմ կոլեկտիվ (Սերժ Սարգսյանը կասեր՝ ոհմակով) հարձակումներ են գործում՝ նրանց անվանելով «ժողովրդի թշնամիներ», իրենց հակառակվողներին՝ «դավաճաններ» ու «օտարերկրյա լրտեսներ», խրախուսվում է միմյանց հետևելն ու «գործ տալը», իսկ իրենց ղեկավարին կոչում են «հեղափոխության առաջնորդ»։ Երիտասարդ «հեղափոխականներն» իրենց բոլոր նախաձեռնությունները ներկայացնում են որպես ժողովրդի կամքի դրսևորում։ Կարճ ասած, նրանք քվեարկում են միաձայն, խոսում՝ միակերպ, գործում՝ ըստ «վերևից» եկող հրահանգների։ Սա անհասկանալի և անբացատրելի երևույթ է՝ այդքան երիտասարդ ու այդքան հնազանդ։

Սա «déjà vu» է (ֆրանսերեն` «արդեն տեսած»), անցյալի կրկնություն, կամ, եթե կենսաբանության մեջ հայտնի ֆենոմենը կիրառենք` մետամորֆոզ՝ երբ մի բիոլոգիական տիպի մնացորդներից դաջված հետքի մեջ մեկ այլ կենսաբանական տիպ է բնակություն հաստատում՝ ընդունելով նախկինի արտաքին տեսքը։

Դեռևս 1990-ականների ժամանակ Հայաստանում մի բանավեճ էր սկսվել այն մասին, թե արդյոք հայերը «սովորակա՞ն», թե՞ «համաշխարհային» ազգ են։ Ժամանակին հրեաներն էին երազում, որ ստեղծեն մի երկիր, որտեղ լինեն հրեա բանվորներ, գյուղացիներ, հավաքարարներ, մուրացկաններ և այլն, այսինքն՝ դառնան «սովորական», պետականություն ունեցող ազգ՝ բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ։

Շատ հայեր նույնպես ժամանակին երազում էին դառնալ «սովորական» պետականաստեղծ ազգ։ 90-ականների ժամանակ մի թեզ կար, որ հայերը երբեք «սոցիալական բունտ» չեն կազմակերպի, դա մեզ բնորոշ չէ, որովհետև մենք «խելոք», առևտրական, շահամոլ, ոչ պետական ազգ ենք։ Դա այն ժամանակվա իշխանություններին հույս էր տալիս, որ իրենց դեմ սոցիալական հողի վրա զանգվածային ընդվուզումներ չեն լինի։ Նման տեսակատ գոյություն ուներ նաև մինչև 2018 թվականը, մինչև որ տեղի չունեցավ այն, ինչը տեղի ունեցավ։

Հրեաների երազանքը կատարվել է՝ ունեն «սեփական արտադրության» թափառականներ՝ բոմժեր, բանվորներ, զինվորականներ, պորտաբույծներ և այլն։ Կարծես թե հայերի երազանքն էլ է կատարվում, մենք արդեն ունենք մեր «գործ տվողները», «հեղափոխություններն» ու «հեղափոխության առաջնորդը», պոպուլիստներն ու դրա սպառողները։ Սպասենք մեր «փոքրիկ Ստալինին», ինչպես նաև, նրան տապալելուց հետո, «Ապաշխարհում», «Բժիշկ Ժիվագոն» կամ նմանատիպ այլ խոսուն անվանումներով ֆիլմերին ու գրքերին։

2018-ը ցույց տվեց, որ, իհարկե, ուշացում, սակայն մենք նույնպես կրկնում ենք մյուս պետականաստեղծ, սոցիալական դեմագոգիաների ու պոպուլիզմի հանդեպ նրբազգաց, սոցիալական բունտերի հանդեպ հակում ունեցող սովորական ազգերի անցած ուղին։ Ու դեռ պարզ չէ, թե դա լա՞վ նորություն է, թե՞ վատ։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Ստեփան Դանիելյան Հայաստան հեղափոխություն

Այլ հոդվածներ հեղինակից

«Նիկոլ, մարդասպան». Մոմավառություն Երևանում ՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացած ՀՀ քաղաքացիների
Ի՞նչ է սա, եթե ոչ դավադրություն սեփական ժողովրդի դեմ, և ի վերջո՝ ի՞նչ է սա, եթե ոչ ԴԱՎԱՃԱՆՈւԹՅՈւՆ
Ինչո՞ւ Ալիևը որոշեց «պայթեցնել» Փաշինյանին
Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է երկու դատավոր. մեկն ինքն է. «Փաստինֆո»
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 23:00-ին
Փաստորեն այս հարցում էլ ընդդիմությունը ճիշտ դուրս եկավ. Արտակ Զաքարյան
Քաղաքական իշխանությունը պատվեր է իջեցնում վերեւից եւ իրավապահ համակարգը հլու-հնազանդ կատարում է. Արծվիկ Մինասյան
Արցախի նախագահը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով
Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից․ «Իմ քայլի» նախկին պատգամավորը՝ իշխանություններին
1-ին զորամիավորումում իրականացվել են ստուգումներ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի մեծ հեռուստամարաթոն
4-րդ զորամիավորումում անցկացվել են ստուգարքներ
Ամփոփվել են ալկոհոլային խմիչքների շուկայում վերահսկողության արդյունքները
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է մարտական դիրքեր
«Արցախը և արցախահայության իրավունքներն միշտ եղել եւ մնալու են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում»․ Գարեգին Բ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը քննադատել է քրդամետ կուսակցության անդամների ձերբակալությունները
Թուրքիայում օրեցօր աճում են կորոնավարակից մահացության դեպքերը
Էդմոն Մարուքյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում տա Ազգային ժողովում
Նիկոլը հաստատեց վերջին օրերին Ալիեւի եւ իր քարոզչամեքենայի կողմից տարածվող տեղեկությունները. Հովհաննես Հարությունյան
Հույն քաղաքական գործիչ. «Պիտի ոչնչացնեինք թուրքերի նավատորմը»
Հայ խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է առաքելությունը
Երկրաշարժ Ստամբուլում
Թուրքիայում քրդամետ կուսակցության 82 անդամի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել
Ավելին
Ավելին